Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հետ։ Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանում հակամարտության ընթացքը, տարածաշրջանային և գլոբալ հարցեր։
Զրույցի ընթացքում Էրդողանը նշել է, որ իրենք աշխատում են Թուրքիա-Իտալիա համագործակցությունը բոլոր ոլորտներում, մասնավորապես՝ առևտրի ոլորտում զարգացնելու ուղղությամբ:Էրդողանը նաև հավելել է, որ Թուրքիան ուշադիր հետևում է Իրանում տեղի ունեցող զարգացումներին և դրանց հետևանքներին տարածաշրջանում, և ընդգծել, որ կողմերը պետք է խուսափեն անկայունությունը մեծացնող քայլերից:
Ըստ նրա՝ Թուրքիան կողմ է դիվանագիտական հիմքերի ամրապնդմանը, և միջազգային հանրությունը պետք է համատեղ աշխատի դրա համար, ինչպես նաև հավելել, որ հակամարտությունը պարունակում է ռիսկեր, որոնք կվտանգեն համաշխարհային անվտանգությունը:
Էրդողանը նշել է, որ տարածաշրջանում և աշխարհում տեղի ունեցող հակամարտությունները ևս մեկ անգամ ընդգծում են ՆԱՏՕ-ի դաշնակիցների միջև համագործակցության ընդլայնման կարևորությունը, հատկապես ռազմարդյունաբերության ոլորտում։
Աղբյուր՝ Türkiye Gazetesi










