• Մենք
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
21 Հուլիս 2026
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
No Result
View All Result
  • tr Türkçe
  • am Հայերեն
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
tr Türkçe am Հայերեն

Թուրքիայի և Իրանի նախագահները քննարկել են տարածաշրջանում ստեղծված վիճակը

09:57, 10 Մարտ 2026
- Ռեգիոն, Քաղաքական, ֆֆհայ
Share on FacebookShare on Twitter

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ: Թուրքիայի նախագահականին կից հանրային կապերի վարչության պնդմամբ, հեռախոսազրույցը կայացել է իրանական կողմի խնդրանքով:

Հեռախոսազրույցի ընթացքում Էրդողանը նշել է, որ անհրաժեշտ է բացել դիվանագիտության դուռը, և Թուրքիան ջանքեր է գործադրում դա ապահովելու համար։ Նա նաև ընդգծել է, որ չեն ընդունում Իրանի նկատմամբ իրականացվող անօրինական միջամտությունները, ինչպես նաև ճիշտ չեն համարում Իրանի կողմից տարածաշրջանի եղբայրական երկրներին թիրախավորելը՝ նշելով, որ եղբայրական երկրներին թիրախ դարձնելը ոչ մեկին օգուտ չի բերում, և նման քայլերը պետք է դադարեցվեն։

Էրդողանը պնդել է, որ Թուրքիան բացասաբար է ազդվում այն հակամարտություններից, որոնց կողմ չէ, և ընդգծել է, որ որևէ պատճառաբանությամբ օդային տարածքի խախտումը չի կարող արդարացվել։ Նա հավելել է, որ Թուրքիան կշարունակի ձեռնարկել դրա դեմ անհրաժեշտ բոլոր միջոցները։

Էրդողանը նաև ցավակցել է Մենաբի դպրոցներից մեկի վրա հարձակման հետևանքով զոհվածների և Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի սպանության կապակցությամբ։ Թուրքիայի նախագահը նշել է, որ հույս ունի, թե Մոջթաբա Խամենեիի երկրի գերագույն նոր առաջնորդ ընտրվելը կնպաստի տարածաշրջանում խաղաղությանը։

Իր հերթին Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն ասել է, որ Թուրքիայի օդային տարածք մուտք գործած հրթիռները իրանական ծագում չունեն, և այդ հարցի վերաբերյալ կանցկացվի համապարփակ հետաքննություն։

Աղբյուր՝ Trt Haber

Ենթաբաժնի վերջին լուրերը

Թուրքիայում սպասվում է մինչև 45 աստիճան շոգ

21.07.2026

Զգացվող ջերմաստիճանը որոշ վայրերում կմոտենա 50 աստիճանին։

Թուրք ֆուտբոլիստները՝ աշխարհի առաջնության հիասթափեցնող խաղացողների ցանկում

20.07.2026

Պորտուգալիայի առաջատար սպորտային թերթը հրապարակել է մրցաշարի 23 «հիասթափեցնող խաղացողների» անունները:

Թուրքիայի հետ կապ ունեցող նավ է հարձակման ենթարկվել․ կան զոհեր

20.07.2026

Սև ծովում մի քանի ժամվա ընթացքում հարձակման է ենթարկվել երկու առևտրային նավ։

Next Post

Թուրքիայում Իրանի դեսպանը կրկին կանչվել է Թուրքիայի ԱԳՆ

68

Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2026-ին կայցելի՞ Հայաստան

Կարճ ու կոնկրետ

  • Լրահոս
  • Կարճ ու կոնկրետ
  • Մենք

2010-2025 © ermenihaber.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են

ERMENİ HABER AJANSI

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

No Result
View All Result
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
  • Մենք

Copyright EH ermenihaber.am © 2015-2025
Tüm hakları saklıdır