• Մենք
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
30 Ապրիլ 2026
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
No Result
View All Result
  • tr Türkçe
  • am Հայերեն
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
tr Türkçe am Հայերեն

Իրանագետները՝ Թուրքիա-Իրան հարաբերությունների ու հնարավոր ռազմական բախման մասին

13:36, 26 Մարտ 2026
- Գլխավոր, Հարցազրույց, ֆֆհայ
Share on FacebookShare on Twitter

Շուրջ մեկ ամիս է, ինչ ամերիկա-իսրայելական ուժերը հարձակումներ են սկսել Իրանի ուղղությամբ։ Իրանը պատասխան հարվածներ է հասցնում տարբեր երկրներում տեղեկայված ամերիկյան ռազմաբազաներին։ Այդ հարվածներից անմասն չի մնացել նաև Թուրքիան, որի ուղղությամբ 10 օրվա ընթացքում 3 անգամ բալիստիկ հրթիռ է ուղարկվել։ Թուրք-իրանական հարաբերությունների, Իրանում Թուրքիայի վերաբերյալ ընկալումների մասին Ermenihaber.am-ը զրուցել է «Օրբելի» վերլուծական-հետազոտական կենտրոնի փորձագետներ Ժաննա Վարդանյանի և Էդվարդ Բերուջանյանի հետ։

– Պրն Բերուջանյան, այժմ, երբ թուրք-իրանական լարվածությունը կարծես թե նվազել է, կարո՞ղ ենք ասել, որ Իրանն այդ կերպ փորձում էր Թուրքիային ներքաշել պատերազմի մեջ, սակայն դա չհաջողվեց, և արդյոք կարելի՞ է ակնկալել, որ Թեհրանը կսահմանափակվի ու այլ քայլերի չի դիմի։

– Իրան-Թուրքիա հարաբերությունները պատմականորեն բնութագրվում են մրցակցային գործընկերությամբ, և նույնիսկ սուր էսկալացիաների փուլում կողմերը սովորաբար խուսափում են կամուրջներն այրելուց։ Հետևաբար, Իրանի կողմից Թուրքիայում տեղակայված ամերիկյան օբյեկտներին հարվածելը պետք է դիտարկել ոչ թե Անկարային պատերազմի մեջ ներքաշելու փորձ, այլ հստակ ուղերձ՝ ուղղված Վաշինգտոնին։ Թեհրանն այս կերպ ցույց տվեց, որ տարածաշրջանային ցանկացած կետ, որը կարող է ծառայել որպես հենակետ իսրայելա-ամերիկյան գործողությունների համար, դիտարկվում է որպես հարվածի պոտենցիալ թիրախ։

Մյուս կողմից՝ Թուրքիայի զուսպ արձագանքը վկայում է այն մասին, որ Անկարան առաջնորդվում է իրատեսական քաղաքականությամբ։ Երկու երկրներն էլ քաջ գիտակցում են, որ Իրանի հետ բացահայտ բախումը կփլուզի տարածաշրջանային ամբողջ տնտեսական և լոգիստիկ համակարգը, ինչը ձեռնտու չէ կողմերից ոչ մեկին։

Ամեն դեպքում, իրադարձությունների անսպասելի զարգացման պարագայում դժվար է կանխատեսել Թեհրանի հետագա քայլերը, քանի որ շատ բան կախված է ԱՄՆ-ի և Իսրայելի արձագանքից։ Պատմական փորձը հուշում է, որ Իրանը և Թուրքիան կարողացել են լեզու գտնել՝ կառավարվող լարվածության շրջանակներում մնալու համար։ Ամենայն հավանականությամբ, կողմերը կշարունակեն օգտագործել դիվանագիտական խողովակները՝ գործնականում խուսափելով անվերահսկելի էսկալացիայից։

– Այդ միջադեպերից հետո Իրանում քաղաքական ու հասարակական մակարդակում ի՞նչ տրամադրություններ են տիրում Թուրքիայի նկատմամբ։

– Իրանի քաղաքական վերնախավը հասկանում է, որ Թուրքիան իրենց հիմնական պատուհաններից մեկն է դեպի արտաքին աշխարհ և կարևոր տնտեսական գործընկերը։ Այդ իսկ պատճառով պաշտոնական հայտարարություններում շեշտը դրվում է ոչ թե Թուրքիայի դեմ թշնամանքի, այլ տարածաշրջանային անվտանգության պահպանման վրա։ Թեհրանը փորձում է Անկարային համոզել, որ իր տարածքում ամերիկյան ռազմական ներկայությունը վտանգավոր է առաջին հերթին հենց Թուրքիայի անվտանգության համար։

Ինչ վերաբերում է հասարակական տրամադրություններին, ապա իրանական հասարակությունը միատարր չէ։ Եթե պահպանողական շրջանակները պահանջում են ավելի կոշտ դիրքորոշում ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի նկատմամբ, ապա միջին խավի և բիզնես շրջանակների համար Թուրքիան մնում է կենսական ուղղություն։ Ընդհանուր առմամբ, փողոցում նկատվող դժգոհությունն ավելի շատ ուղղված է ԱՄՆ-ի քաղաքականությանը, քան անմիջապես հարևան երկրին։

Բացի այդ, Իրանի իշխանություններն էլ ծայրահեղ զգույշ են Թուրքիայի հասցեին հնչող քննադատության մեջ, որպեսզի չհրահրեն ներքին լարվածություն սեփական թյուրքախոս բնակչության շրջանում։ Պաշտոնական քարոզչությունը հստակ տարանջատում է դնում Թուրքիայի ժողովրդի և այնտեղ տեղակայված օտարերկրյա ուժերի միջև՝ թիրախավորելով բացառապես վերջիններիս։

– Տկն Վարդանյան, ձեր գնահատմամբ՝ այժմ ի՞նչ փուլում են Թուրքիա-Իրան հարաբերությունները։

– Ավանդաբար Իրան-Թուրքիա հարաբերությունները կարող ենք բնորոշել որպես մրցակցային և գործընկերային, այսինքն՝ երկուսը միաժամանակ, որովհետև այս երկրները մրցակցում են տարածաշրջանում տարբեր գոտիներում իրենց ազդեցությունը տարածելու համար, ու իրենց շահերը բախվել են տարածաշրջանային տարբեր կոնֆլիկտներում։

Ամենավառ օրինակը երևի թե սիրիական կոնֆլիկտն է, որտեղ կողմերից յուրաքանչյուրը հակադիր ճամբարների էր աջակցում, ու դա էլ պատճառ էր դառնում նաև ժամանակ առ ժամանակ իրանա-թուրքական հարաբերությունների սրման։ Հաջորդ այդպես վառ դրսևորումը իրանա-թուրքական մրցակցության եղել է Հարավային Կովկասում և մասնավորապես տարածաշրջանի հաղորդակցական ուղիների հարցում ու այսպես կոչված միջանցքների հարցում, երբ Թուրքիայից ընդհուպ մինչև Էրդողանի մակարդակով հայտարարվում է, որ այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի հիմնական խոչընդոտն Իրանն է։

Այստեղ ևս իրենք ունեն հստակ հակասող շահեր ու դա իր դրսևորումը ստացել է հատկապես լարվածության շրջափուլերում։ Այս առումով, չնայած այս հակասությանը և մրցակցությանը, որ Իրան-Թուրքիան ունեն տարածաշրջանում, նրանք միաժամանակ շատ սերտ տնտեսական գործընկերներ են, ու նաև տարանցման ոլորտում ունեն սերտ համագործակցություն։ Իհարկե կա նաև էներգետիկ համագործակցություն՝ մասնավորապես Իրանից թուրքական գազի ներկրումների տեսքով, բայց սա երբեմն նաև խնդրահարույց ասպեկտներ է իր մեջ ներառում։ Այս առումով իրանա-թուրքական հարաբերությունները միշտ եղել են մրցակցային և միաժամանակ եղել են համագործակցային, ու կողմերն առավել հաճախ կարողացել են պարզապես բալանսավորել այդ երկու հակադիր կողմերը ու հարաբերությունները շարունակել հիմնականում դրական նոտայի վրա։

Ներկայիս լարվածության փուլում մենք տեսնում ենք, որ Թուրքիան համենայն դեպս որոշակի զսպվածություն է դրսևորում և չի ցանկանում առնվազն ներքաշվել որևէ տեսակի ռազմական գործողությունների մեջ։ Եվ այն հաղորդումները, որ իրանական կողմից հրթիռներ են արձակվել նաև Թուրքիայի ուղղությամբ, դրանք ևս ոչ միանշանակ են, որովհետև Իրանը հերքում է նման հրթիռների արձակումը։ Այստեղ իրականում գործ ունենք տարբեր սցենարների հետ։ Հնարավոր է, որ այդ հրթիռների վերջնակետը, օրինակ, Թուրքիան չի եղել, այլ Կիպրոսը։ Հնարավոր է նաև, որ հենց իսկապես Իրանն այդ հրթիռները արձակել է՝ նպատակ ունենալով առաջինը ստուգել թուրքական կողմի ռեակցիան, թե ինչպես իրենք կգործեն, և Թուրքիային ևս շահագրգիռ դարձնել այս պատերազմի ավարտի համար, ինչպես որ դա անում է արաբական երկրների դեպքում։

Իհարկե, արաբական երկրների թիրախավորումները լիովին այլ մակարդակի են, բայց նաև Թուրքիայի ուղղությամբ հրթիռ արձակելով, եթե իրոք դա այդպես է եղել, Իրանը կարող էր այդ նպատակը հետապնդել, որ Թուրքիան շահագրգռվի, քանի որ այս պատերազմը կարող է սպառնալ նաև իր անվտանգությանը ու ջանքեր գործադրի դրա դադարեցման համար։ Եթե մենք հավատանք վերջին օրերին տարածվող լուրերին, ապա հիմա բանակցությունների ջանքեր գործադրող երկրների թվում Թուրքիան է, Պակիստանը, Եգիպտոսը։ Այսինքն՝ այդ առումով իրանական գործելակերպը կարող է նման կերպ բացատրվել նաև Թուրքիայի դեպքում։

Կողմերը շարունակում են իրենց համագործակցությունը և մրցակցությունը. դա ոչ մի տեղ չի կորել։ Ու այս առումով գուցե Թուրքիայի օգտին լինի թույլ Իրանը, որը տարածաշրջանում լուրջ դիրքեր չունի և լուրջ ասելիք չունի, բայց Թուրքիայի օգտին չէ թույլ և քաոսի մեջ գտնվող Իրանը, որովհետև նման Իրանը անվտանգային ռիսկեր է պարունակում նաև Թուրքիայի համար, այդ թվում և հատկապես կարևոր է քրդերի գործոնը։ Քրդերի հավանական ակտիվացումն առաջին հերթին նաև Թուրքիային է առնչվելու, հետևաբար այս առումով Թուրքիան միանշանակ շահագրգռված է, որ Իրանի և՛ տարածքային ամբողջականությունը, և՛ կայունությունը պահպանվի։

– Ո՞ր սցենարի դեպքում եք համարում Իրանի ու Թուրքիայի ռազմական բախումը, կամ արդյո՞ք դա կարելի է բացառել այս փուլում։

– Այս փուլում կարծես թե ցուցիչներ չկան, որ Իրանը և Թուրքիան կարող են գնալ ռազմական բախման, որովհետև այդ հրթիռային հարձակումների դեպքերն էլ եղել են սահմանափակ և ինչ-որ լուրջ վնասներ չեն պատճառել, և անգամ նման սահմանափակ հարձակումների դեպքում էլ մենք օրինակ Թուրքիայից չենք տեսել այն նույն ռեակցիան, ինչը եղավ Ադրբեջանի կողմից Նախիջևանի միջադեպի հետ կապված, ինչը ցույց է տալիս հենց Թուրքիայի զսպվածությունը այս հարցում՝ հաշվի առնելով արդեն իսկ նախորդ հարցում նշված այդ մտահոգությունները, որ Թուրքիան կարծում եմ՝ ունի ստեղծված իրավիճակի հետ կապված։

Ուստի կարծում եմ, որ Թուրքիան ևս շահագրգռված է, որ այս հակամարտությունը ավարտվի, որովհետև այստեղ կա նաև Թուրքիա-Իսրայել հակասության խնդիրը, Իրանում էլ ընդ որում կա այդ ընկալումը, որ եթե հիմա Իսրայելին ու Միացյալ Նահանգներին հաջողվի հաղթել Իրանին, ապա հաջորդը Թուրքիան է լինելու։ Այսինքն՝ առնվազն Իրանում կա այս ընկալումը, և գուցե Թուրքիայում ևս կա նման ընկալում։ Ուստի այս պահի դրությամբ դեռևս մենք չունենք ինչ-որ ցուցիչներ, որ կողմերի միջև կարող է լինել ուղիղ ռազմական բախում։

Հեղինակ՝ Անի Գալստյան

Աղբյուր՝ Ermeni Haber

Ենթաբաժնի վերջին լուրերը

ԱՄՆ միջամտությամբ ազատ է արձակվել Թուրքիայում ձերբակալված Իսրայելի նախկին զինծառայողը

30.04.2026

Ջեսիկա Բախարը միաժամանակ Թուրքիայի և Իսրայելի քաղաքացի է:

Զեկույց. Թուրքիայում աղքատության և սովի շեմն աճում է

30.04.2026

4 հոգուց բաղկացած ընտանիքի նվազագույն կարիքները հոգալու համար անհրաժեշտ է 2.493$:

Բուլղարիան, Հունաստանը և Թուրքիան քննարկել են սահմանային անվտանգության հարցեր

30.04.2026

Աթենքում հանդիպել են 3 երկրների ներքին գործերի նախարարները:

Next Post

Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել Էրդողանին

58

Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2026-ին կայցելի՞ Հայաստան

Ֆոտո

Գլխավոր

Գյումրի-Կարս երկաթգծի վերականգնումը` Հայաստանի և Թուրքիայի օրակարգում

28.04.2026

Ամենաշատ ընթերցվածները

ztr

Թուրք պատմաբան. «Հայոց ցեղասպանությունը ժխտելն ուղղակի անամոթություն է»

24.04.2026
Հոդված

Հայ երեխաները Հայոց ցեղասպանության տարիներին․ տառապանք և հերոսություն

24.04.2026
ztr

Էրդողանը ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին

24.04.2026
Ցեղասպանություն

Թուրքիայի «Մարդու իրավունքների միություն». Ճանաչի՛ր, ներողություն խնդրի՛ր և հատուցի՛ր

24.04.2026

Կարճ ու կոնկրետ

  • Լրահոս
  • Կարճ ու կոնկրետ
  • Մենք

2010-2025 © ermenihaber.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են

ERMENİ HABER AJANSI

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

No Result
View All Result
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
  • Մենք

Copyright EH ermenihaber.am © 2015-2025
Tüm hakları saklıdır