• Մենք
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
21 Հոկտեմբեր 2026
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
No Result
View All Result
  • am Հայերեն
  • tr Türkçe
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
am Հայերեն tr Türkçe

Թուրքիան սահմանափակումներ կմտցնի հեռուստասերիալներում

12:32, 17 Ապրիլ 2026
- Իրավական, Ռեգիոն, ֆֆհայ
Share on FacebookShare on Twitter

Վերջին օրերին Թուրքիայում դպրոցների վրա իրականացված երկու զինված հարձակումից հետո իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Իրավապահները հայտարարել են, որ դեպքերի վերաբերյալ սոցիալական ցանցերում ապատեղեկատվություն տարածելու համար հայտնաբերվել է 174 անձ, որոնցից 127-ը ձերբակալվել են, իսկ ավելի քան 1100 ինտերնետային հասցե արգելափակվել է։ Հասարակական մեծ արձագանքի ֆոնին փոփոխություններ են սկսվել նաև մեդիա ոլորտում։

Թուրքիայի հասարակության վրա մեծ ազդեցություն են թողնում կրիմինալ բնույթի հեռուստասերիալները։ Բացի այդ, վիճակագրական տվյալներով, վերջին տարիներին ամենաշատ դիտելիությունն ունեն հենց այս ժանրի ֆիլմերը։ Ուստի, հեռուստասերիալներում կրճատվելու են բռնության տեսարանները, իսկ մի շարք ընկերություններ հայտարարել են, որ այլևս չեն գովազդելու նման բովանդակություն։ Արդյունքում՝ մի շարք սերիալներ հանվել են եթերից կամ ենթարկվելու են սցենարային փոփոխությունների։

Մասնագետների գնահատմամբ՝ տեղի ունեցածը ոչ միայն անվտանգության, այլև տեղեկատվական և մշակութային քաղաքականության վերանայման պատճառ է դարձել։

Հիշեցնենք, որ Շանլըուրֆա նահանգի դպրոցում կրակոցներ էին հնչել ապրիլի 14-ին, իսկ հաջորդ օրը՝ ապրիլի 15-ին՝ Քահրամանմարաշում: Քահրամանմարաշում տեղի ունեցած հարձակման հետևանքով զոհվել էր 9 մարդ, այդ թվում՝ ուսուցիչ և աշակերտ, իսկ Շանլըուրֆայում՝ տասնյակ մարդիկ վիրավորվել։ Երկու դեպքում էլ հարձակվողները ինքնասպան էին եղել։ Հարձակումներից հետո Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը համապատասխան գերատեսչությունների մասնակցությամբ դպրոցների անվտանգության վերաբերյալ ընդլայնված քննարկում էր կազմակերպել:

Աղբյուր՝ Diken, Son Dakika

Ենթաբաժնի վերջին լուրերը

Բահչելին կոչ է արել PJAK-ին զենքերը վայր դնել

20.10.2026

Թուրք ազգայնական գործիչը հայտնել է, որ «Առանց ահաբեկչության Թուրքիա» գործընթացը ստանում է տարածաշրջանային ընդգրկում։

Բրյուսելում մեկնարկել է Թուրքիայի և Բելգիայի նախարարների հանդիպումը

20.10.2026

10 տարվա դադարից հետո անցկացվող հանդիպման նպատակը երկկողմ հարաբերություններին նոր թափ հաղորդելն է:

Ի՞նչ տարաձայնություններ կան Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերություններում

20.10.2026

Բաքվում դժգոհություն է առաջացնում այն, որ Անկարան հարաբերություններին մոտենում է «մեծ եղբոր» դիրքից։

Next Post

Թուրքիայում ձերբակալվել է հերթական ընդդիմադիր համայնքապետը

4

Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2026-ին կայցելի՞ Հայաստան

Կարճ ու կոնկրետ

  • Լրահոս
  • Կարճ ու կոնկրետ
  • Մենք

2010-2025 © ermenihaber.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են

ERMENİ HABER AJANSI

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

No Result
View All Result
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
  • Մենք

Copyright EH ermenihaber.am © 2015-2025
Tüm hakları saklıdır