Թուրքիայում հերթական ընդդիմադիր համայնքապետն է հայտնվել իրավապահների ուշադրության կենտրոնում։ Ուշաք նահանգի Էշմե շրջանի ղեկավար Յըլմազ Թոզանը, ով Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) անդամ է, ձերբակալվել է «կաշառք/ապօրինի եկամուտ ստանալու» հանցագործության հատկանիշներով հարուցված հետաքննության շրջանակում։
Նրա հետ միասին ձերբակալվել է նաև կինը՝ Բուրջու Թոզանը և ևս 3 անձ։ Իրավապահները խուզարկություն են իրականացրել համայնքապետարանում՝ առգրավելով թվայնացված նյութեր։ Քրեական գործով մեկ անձ դեռևս որոնվում է։ Քննությունը շարունակվում է։
Հիշեցնենք, որ ավելի վաղ տարբեր քրեական գործերի շրջանակում ձերբակալվել էր «ԺՀԿ»-ի 2 ներկայացուցիչ. Իզմիրի Բորնովա շրջանի քաղաքապետ Օմեր Էշքին ձերբակալվել էր «բանկոմատի աշխատակիցների» գործով, իսկ Անկարայում ԺՀԿ-ի նահանգային կառույցի ղեկավար Ումիթ Էրքոլը՝ «İZBETON» ընկերության հետ անչվող «համագործակցային խախտումների» մասով հարուցված հետաքննության շրջանակում։
Աղբյուր՝ Arti Gerçek









