• Մենք
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
7 Հոկտեմբեր 2026
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
No Result
View All Result
  • am Հայերեն
  • tr Türkçe
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
am Հայերեն tr Türkçe

Թուրքիայում ակտիվ աշխատանք է տարվում սահմանային «Ալիջան» անցակետը բացելու ուղղությամբ

17:02, 15 Մայիս 2026
- Գլխավոր, Ռեգիոն, ֆֆհայ
Share on FacebookShare on Twitter

Կարսի առևտրի և արդյունաբերության պալատի ղեկավար Քադիր Բոզանը հայտարարել է, որ Թուրքիայի և Հայաստանի միջև երկաթուղային գծի վերագործարկման ուղղությամբ տարվող աշխատանքները կարող են պատմական շրջադարձային նշանակություն ունենալ տարածաշրջանի տնտեսության համար։

Բոզանը նշել է, որ սահմանի բացումից հետո թուրքական ապրանքներն այլևս Հայաստան կհասնեն ոչ թե Վրաստանով կամ Իրանով, այլ ուղիղ Կարսով։ Նրա խոսքով՝ դա զգալի խթան կհանդիսանա ինչպես Կարսի, այնպես էլ ողջ տարածաշրջանի տնտեսության համար։

Նա ընդգծել է, որ Հայաստանի շուկայում արդեն կան բազմաթիվ թուրքական ապրանքանիշեր, սակայն դրանք ներկայումս մատակարարվում են երրորդ երկրների միջոցով։ Նրա խոսքով՝ երկաթուղու և սահմանային անցակետերի բացումը կվերացնի միջանկյալ ուղիները և կբարձրացնի տարածաշրջանի առևտրային ակտիվությունը։ Ըստ նրա՝ Թուրքիայի էկոնոմիկայի և արտաքին գործերի նախարարություններում ակտիվ աշխատանք է տարվում «Ալիջան» սահմանային անցակետի բացման ուղղությամբ, և այդ առումով կան «ոգևորիչ զարգացումներ»։

Բոզանն անդրադարձել է նաև Անիի կամրջի համատեղ վերականգնման ծրագրին՝ նշելով, որ այն կարևոր նշանակություն կունենա զբոսաշրջության զարգացման տեսանկյունից։ Նշելով, որ գործընթացն առաջ է ընթանում Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի համատեղ որոշումների համաձայն՝ Բոզանը հավատացած է, որ մոտ ապագայում դրական արդյունքներ կլինեն։

Աղբյուր՝ DHA

Ենթաբաժնի վերջին լուրերը

Ըստ Էրդողանի՝ ԱԲ-ի զարգացումը խնդիրներ է ստեղծում բուհերի համար

06.10.2026

Իր օրոք համալսարանների թիվը Թուրքիայում 76-ից հասցվել է 208-ի, իսկ հանրակացարանների թիվը՝ 190-ից հասցրել է 877-ի։

Ինչու՞ է Թուրքիան զորք ուղարկում Սաուդյան Արաբիա

06.10.2026

Ի՞նչ է նշանակում այդ քայլը Թուրքիայի տարածաշրջանային անվտանգության քաղաքականության համար։

ՌԴ-ում ժանտախտի դեպքից հետո գնահատվում է դրա վտանգը Թուրքիայում

06.10.2026

Հաշվի է առնվում այն փաստը, որ Թուրքիան ռուս զբոսաշրջիկների նախընտրելի ուղղությունների ցանկում 1-ինն է։

Next Post

Թուրքական սերիալներում հայկական ինքնությունը չի ներկայացվում

1

Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2026-ին կայցելի՞ Հայաստան

Կարճ ու կոնկրետ

  • Լրահոս
  • Կարճ ու կոնկրետ
  • Մենք

2010-2025 © ermenihaber.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են

ERMENİ HABER AJANSI

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

No Result
View All Result
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
  • Մենք

Copyright EH ermenihaber.am © 2015-2025
Tüm hakları saklıdır