Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը մեկնել է Գերմանիա։ Նա կհանդիպի Գերմանիայի արտգործնախարար Յոհան Վադեֆուլի հետ և կմասնակցի «Գերմանիա-Թուրքիա ռազմավարական երկխոսության 3-րդ նիստին։ Նշենք, որ նիստը տեղի է ունենալու 12 տարվա դադարից հետո։
Թուրքիան և Գերմանիան 2013-ին ստեղծել են ռազմավարական երկխոսության մեխանիզմ՝ իրենց հարաբերությունները ինստիտուցիոնալացնելու և Թուրքիայի Եվրամիության անդամակցության գործընթացին աջակցելու համար: Վերջին հանդիպումը տեղի է ունեցել Ստամբուլում 2014-ին, որից հետո այն կասեցվել է Անկարայի և Բեռլինի միջև քաղաքական լարվածության պատճառով։
2016-ի Թուրքիայում հեղաշրջման փորձից հետո դիվանագիտական զարգացումները, Սիրիայում Թուրքիայի գործողությունները և Արևելյան Միջերկրականում լարվածության աճը երկու երկրների միջև հարաբերությունները խաթարող գործոններից են եղել: Վերջին շրջանում կարծես թե կողմերի միջև վերականգնվել է երկխոսությունը։
Թուրքիայի արտգործնախարարության աղբյուրները հայտնում են, որ Ֆիդանը Բեռլինում հանդիպումներ կունենա նաև Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի և Գերմանիայի Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիայի ֆեդերալ երկրամասի վարչապետ Հենդրիկ Վյուստի հետ։
Աղբյուր՝ DW Türkçe









