• Մենք
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
2 Հունիս 2026
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
No Result
View All Result
  • tr Türkçe
  • am Հայերեն
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
tr Türkçe am Հայերեն

Կարսում հանդիպել են Հայաստանի ու Թուրքիայի գործարարները

17:41, 02 Հունիս 2026
- Գլխավոր, Ռեգիոն, ֆֆհայ
Share on FacebookShare on Twitter

Հունիսի 2-ին Կարս քաղաքում տեղի է ունեցել Թուրքիայի և Հայաստանի գործարար շրջանակների հանդիպում։ Այն կայացել է Կարսի Առևտրի և արդյունաբերության պալատի (KATSO) նախաձեռնությամբ, ինչպես նաև Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարությունների, Թուրքիայի առևտրային պալատների և ապրանքային բորսաների միության (TOBB) աջակցությամբ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության հնարավորությունները տրանսպորտի, լոգիստիկայի, զբոսաշրջության և առևտրի ոլորտներում։

Բացման խոսքում Կարսի առևտրի և արդյունաբերության պալատի նախագահ Քադիր Բոզանը նշել է, որ Կարսը պատմության ընթացքում եղել է առևտրային ուղիների կարևոր կենտրոններից մեկը՝ ընդգծելով տարածաշրջանային տնտեսական համագործակցության նշանակությունը։

Ըստ նրա՝ տրանսպորտային և լոգիստիկ ենթակառուցվածքների զարգացումը կարևոր նշանակություն ունի տարածաշրջանի տնտեսական ապագայի համար ու հույս է հայտնել, որ կայացած յուրաքանչյուր հանդիպում կհանգեցնի նոր ներդրումների և բարեկամական կապերի ձևավորմանը։

«TOBB»-ի վարչության անդամ և Էրզրումի առևտրի և արդյունաբերության պալատի նախագահ Սաիմ Օզաքալընը նշել է, որ գործարար աշխարհը կարևոր դեր ունի երկրների միջև հարաբերությունների զարգացման գործում։ Ըստ նրա՝ թուրքական ընկերությունների հաջողությունները միջազգային նախագծերում տարածաշրջանային համագործակցության շնորհիվ կարող են էլ ավելի մեծանալ։

Ելույթով է հանդես եկել նաև Հայաստանի արտաքին գործերի նախարարի խորհրդական Հայկ Դարբինյանը։ Նա նշել է, որ երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը նոր հնարավորություններ է ստեղծում տնտեսական համագործակցության համար։

«Հայաստանի և Թուրքիայի միջև ձևավորվող անմիջական առևտրային հնարավորությունները կարող են օգտակար լինել երկու երկրների համար»,- հայտարարել է Դարբինյանը։

Թուրքիայի ԱԳՆ Կովկասի հարցերով ստորաբաժանման ղեկավարի տեղակալ Այշե Ուզերն էլ նշել է, որ Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների զարգացման ուղղությամբ կարևոր քայլեր են ձեռնարկվում։

«Հույս ունենք, որ 2026 թվականը կդառնա այն տարին, երբ այս նպատակները կվերածվեն իրականության։ Գործարար շրջանակների համագործակցությունը կնպաստի մեր հարաբերությունների ամրապնդմանը», նշել է Ուզերը։

Պաշտոնական ելույթներից հետո թուրք և հայ գործարարները փակ ձևաչափով B2B հանդիպումներ են անցկացրել սննդի արդյունաբերության, տեքստիլի, շինարարության, զբոսաշրջության և տեխնոլոգիաների ոլորտներում։ Հանդիպումների ընթացքում քննարկվել են նոր առևտրային կապերի հաստատման և համատեղ նախագծերի իրականացման հնարավորությունները։

Աղբյուր՝ PolitiKars, Region monitor

Ենթաբաժնի վերջին լուրերը

Որո՞նք են Թուրքիայում ամենատարածված անունները

02.06.2026

Չնայած անունները շարունակում եմ մնալ շատ տարածված, բայց դրա հետ մեկտեղ նկատվում է նվազման միտում։

Օսմանյան կայսրությունը՝ պատմության ամենահարուստ 10 կայսրությունների ցանկում

02.06.2026

Ցանկը կազմվել է տնտեսագետների ու պատմաբանների կողմից։

Աշխարհի լավագույն ֆուտբոլային քաղաքները

02.06.2026

Թուրքիայի ամենախոշոր քաղաքը՝ Ստամբուլը, ևս տեղ է գտել այդ ցանկում:

60

Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2026-ին կայցելի՞ Հայաստան

Ֆոտո

Գլխավոր

Թուրքիայի քաղաքացի. «Հայաստանից վերադառնալով Իգդիր՝ մենք ամաչում ենք և անհարմար զգում»

01.06.2026

Ամենաշատ ընթերցվածները

Գլխավոր

Թուրքիայի քաղաքացի. «Հայաստանից վերադառնալով Իգդիր՝ մենք ամաչում ենք և անհարմար զգում»

01.06.2026
Միջազգային

Էրդողան. «Նեթանյահուն աշխարհի մուսուլմաններից շուտով կստանա իրեն հասանելիք դասը»

27.05.2026
Գլխավոր

Արհեստական բանականությունը Թուրքիայում

29.05.2026
Միջազգային

«Իսրայելը պետք է պատրաստ լինի հաջորդ պատերազմին, որը կլինի Թուրքիայի դեմ»

29.05.2026

Կարճ ու կոնկրետ

  • Լրահոս
  • Կարճ ու կոնկրետ
  • Մենք

2010-2025 © ermenihaber.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են

ERMENİ HABER AJANSI

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

No Result
View All Result
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
  • Մենք

Copyright EH ermenihaber.am © 2015-2025
Tüm hakları saklıdır