Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Կատարի վարչապետ և արտգործնախարար Մուհամմադ բին Աբդուլռահման բին Ջասիմ ալ Թանիի հետ։
Թորքիայի ԱԳՆ-ի աղբյուրների հաղորդմամբ, զրույցի ընթացքում քննարկվել են Իրանի և ԱՄՆ-ի միջև շարունակվող բանակցային գործընթացում կողմերի դիրքորոշումները:
Կողմերը նաև անդրադարձել են այդ բանակցությունների ընթացքի վերջին զարգացումներին։
Աղբյուր՝ Ermenihaber.am









