• Մենք
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
21 Հոկտեմբեր 2026
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
No Result
View All Result
  • am Հայերեն
  • tr Türkçe
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
am Հայերեն tr Türkçe

Ըստ ռուս փորձագետի՝ Թուրքիան F-35 կործանիչներ չի ստանա

15:12, 05 Հունիս 2026
- Քաղաքական
Share on FacebookShare on Twitter

Ռուս թուրքագետ, արևելագետ Վլադիմիր Ավատկովն անդրադարձել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի՝ Թուրքիայի վերաբերյալ վերջին հայտարարություններին: Ավատկովը նշել է, որ ԱՄՆ պետքարտուղարի հայտարարությունը, համաձայն որի՝ Թուրքիայի կողմից «F-35» կործանիչների ծրագրից դուրս մնալու գլխավոր պատճառը ռուսական «S-400» ՀՕՊ համակարգերն են, ցույց է տալիս, որ Վաշինգտոնի դիրքորոշումը չի փոխվել։

Ըստ ռուս փորձագետի՝ սա հերքում է այն թեզերը, թե Անկարայի կողմից Ռուսաստանի դեմ կատարված որոշ «ոչ բարեկամական քայլերը» կարող են հարթել Թուրքիայի վերադարձը ամերիկյան կործանիչների ծրագիր։

Ավատկովի վերլուծությամբ՝ արևմտյան երկրները, փորձելով պահպանել իրենց ազդեցությունը Մերձավոր Արևելքում և Բալկաններում, անկախ և հզորացող Թուրքիային դիտարկում են որպես սպառնալիք իրենց շահերին․

«Թուրքական ղեկավարության նման մանևրները երկրին որևէ շոշափելի օգուտ չբերեցին, սակայն լուրջ ռիսկեր ստեղծեցին ռուս-թուրքական հարաբերությունների համար։ Այս իրավիճակը հստակ ցույց է տալիս, որ Արևմուտքը սկզբունքորեն շահագրգռված չէ Թուրքիայի հզորացմամբ և Մոսկվայի հետ կայուն գործընկերության հաստատմամբ»,- նշել է ռուս թուրքագետը։

Փորձագետը հավելել է նաև, որ Անկարայի աճող ռազմական ու տնտեսական պոտենցիալը թույլ է տալիս նրան վարել ավելի անկախ արտաքին քաղաքականություն, ինչն էլ մարտահրավեր է նետում տարածաշրջանում Արևմուտքի գերիշխանությանը։

Հիշեցնենք, որ Ռուբիոն մայիսի 4-ին հայտարարել էր, որ S-400 ՀՕՊ համակարգերի գնումից հետո Թուրքիան չի կարող ստանալ «F-35 » կործանիչներ, ապա դա պայմանավորել օրենսդրական կարգավորումներով, իսկ Անկարայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքն էլ Ռուբիոյի հայտարարություններից հետո կրկին նշել էր, որ կործանիչների տրամադրման հարցը կարող է լուծվել առաջիկա ամիսների ընթացքում:

Kaynak: Ermeni Haber

Ենթաբաժնի վերջին լուրերը

Ադրբեջանական մամուլ. «Թուրքիայից սպասված քայլը կատարեց Իրանը»

21.10.2026

Բաքվի դեմ իրականացվող տեղեկատվական հարձակումների 64%-ն իրականացվում է Թուրքիայից։

Բրյուսելում մեկնարկել է Թուրքիայի և Բելգիայի նախարարների հանդիպումը

20.10.2026

10 տարվա դադարից հետո անցկացվող հանդիպման նպատակը երկկողմ հարաբերություններին նոր թափ հաղորդելն է:

Ի՞նչ տարաձայնություններ կան Թուրքիայի և Ադրբեջանի միջև

20.10.2026

Բաքվում դժգոհ են, որ Անկարան հարաբերություններին մոտենում է «մեծ եղբոր» դիրքից։

Next Post

CNN. Իսրայելը զինված ուժեր է գաղտնի տեղակայել Ադրբեջանում

4

Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2026-ին կայցելի՞ Հայաստան

Կարճ ու կոնկրետ

  • Լրահոս
  • Կարճ ու կոնկրետ
  • Մենք

2010-2025 © ermenihaber.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են

ERMENİ HABER AJANSI

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

No Result
View All Result
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
  • Մենք

Copyright EH ermenihaber.am © 2015-2025
Tüm hakları saklıdır