Անթալիայի նախկին քաղաքապետ Մուհիթթին Բյոջեքը, որը 2025-ի հուլիսին կալանավորվել էր կաշառք ստանալու մեղադրանքով, օգտվել է զղջման հիմքով պատժի մեղմացման կարգից և ցուցմունք տվել Ստամբուլի նախկին քաղաքապետ, ընդդիմադիր գործիչ Էքրեմ Իմամօղլուի դեմ։ Անթալիայի դատախազությունում տված վերջին ցուցմունքում Բյոջեքը նշել է, որ կալանքի տակ գտնվող Իմամօղլուն ժամանակին իրենից պահանջել է 15 մլն եվրո՝ կրկին քաղաքապետի թեկնածու առաջադրվելու համար։
Մասնավորապես 2023-ի տարեվերջին՝ մինչ քաղաքապետի թեկնածությունը, նա Իմամօղլուի հետ հանդիպել է Ստամբուլում: Որտեղ վերջինս, աջակցություն հայտնելով Բյոջեքին՝ Անթալիայի քաղաքապետի թեկնածության հարցում, խոսել է գալիք ընտրություններում նախագահի թեկնածություն դնելու իր ծրագրերի մասին:
Բյոջեքի խոսքով՝ Իմամողլուն ասել է, թե այդ շրջանակներում Անթալիայում պատրաստվում է տնտեսական և սոցիալական ծրագրեր իրականացնել, ապա իրենից պահանջել, որ պատրաստ լինի դրանց աջակցելու:
Այս շրջանակներում էլ հենց Իմամօղլուն Բյոջեքից պահանջել է դրամական աջակցությունը, որին էլ ի պատասխան Անթալիայի նախկին քաղաքապետը ասել է, որ կանի ամեն հնարավոր բան: Բացի այդ, Բյոջեքը նշել է, որ գումարի տրամադրման շրջանակներում Իմամօղլուն իրեն առաջարկել է նախագահի թեկնածություն դնելու ժամանակահատվածում փոխհատուցի Միջերկրական ծովի տարածաշրջանում իրականացվելիք ծախսերը, իսկ ինքը խոսք է տվել, որ կանի դա:
Նշված հայտարարությունները Իմամօղլուն դեռևս ոչ հաստատել է և ոչ էլ հերքել:
Աղբյուր՝ Kronos








