Թուրքիայի «Ազգային հետախուզական ծառայության» (MİT) ղեկավար Իբրահիմ Քալընն այցելել է Իրաքի Քիրքուք քաղաք։ Տեղի միջազգային օդանավակայանում Քալընին դիմավորել են Քիրքուքի նահանգապետն ու «Իրաքի թուրքմենական ճակատ» (ITC) կուսակցության նախագահ Մուհամմեդ Սեման Աղան։
Քալընը նախ այցելել է Քիրքուքի բերդ և հարգանքի տուրք մատուցել բերդի տարածքում գտնվող թուրքական զինվորական գերեզմանատանը։ Ապա եղել է նաև «ITC»-ի կենտրոնակայանում և հանդիպել թուրքմեն պաշտոնյաների հետ: Ավելի ուշ առանձնազրույց է ունեցել Քիրքուքի նահանգապետի հետ:
Հավելենք, որ Քիրքուք մեկնելուց առաջ «MİT»-ի ղեկավարը նախօրեին հանդիպումներ էր ունեցել նաև Բաղդադում։ Նա բանակցություններ էր վարել Իրաքի բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ Իրաքի նախագահ Նիզար Ամեդիի, խորհրդարանի նախագահ Հեյբեթ Հալբուսիի, արտգործնախարար Ֆուադ Հուսեյնի և տարբեր քաղաքական ուժերի առաջնորդների հետ։
Բաղդադում և Քիրքուքում կայացած բոլոր հանդիպումների օրակարգում եղել են Թուրքիայի և Իրաքի միջև անվտանգության ու հետախուզական ոլորտում համագործակցության խորացման հարցերը։
Աղբյուր՝ Trt Haber








