ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Մեթյու Ուիթաքերը հարցազրույց է տվել ամերիկյան «Fox News» հեռուստաալիքին ու անդրադարձել Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին։ Ուիթաքերը նշել է, որ Թուրքիայի ռազմարդյունաբերության կարողությունները պետք է օրինակ ծառայեն մյուս դաշնակիցների համար։
«Մեզ անհրաժեշտ է, որ մեր բոլոր դաշնակիցները նմանվեն Թուրքիային։ Օրինակ՝ ունենան արդյունաբերական բազա, որը կարող է միաժամանակ արտադրել 50 նավ։ Թուրքիան ներկայումս հենց դա է անում իր նավաշինարաններում»,-ասել է նա։
Նա Թուրքիային բնութագրելով որպես «անասելի կարողությունների տեր դաշնակից»՝ նշել է, որ նրանք լրջորեն նվիրված են ՆԱՏՕ-ի դաշինքին, ինչպես նաև իրենց և իրենց դաշնակիցների անվտանգությանը»։
Աղբյուր՝ Yeni Şafak








