Թուրքիայի գյուղատնտեսության և անտառտնտեսության նախարար Իբրահիմ Յումաքլըն հայտնել է, որ երկրի գյուղատնտեսական արտադրանքն առաջին անգամ գերազանցել է 80 միլիարդը՝ հասնելով 83.2 մլրդ դոլարի։ Ըստ նախարարի՝ դա պատմական ցուցանիշ է, որով Թուրքիան դառնում է աշխարհի 7-րդ խոշորագույն գյուղտնտեսությունը, իսկ Եվրոպայում՝ 1-ինը։
Ոլորտի վերաբերյալ տվյալներ է հրապարակել նաև Համաշխարհային բանկը (ՀԲ): Ըստ այդմ՝ եթե 2002-ին Թուրքիան աշխարհում 12-րդ տեղն էր՝ 24.5 մլրդ դոլար գյուղատնտեսական արտադրանքով, ապա արդեն 2023-ին այդ արտադրանքի ծավալները կազմում էին 72.9 մլրդ դոլար։
Աղբյուր՝ Yeni Alanya




