• Մենք
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
20 Օգոստոս 2026
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
No Result
View All Result
  • tr Türkçe
  • am Հայերեն
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
tr Türkçe am Հայերեն

Hürriyet. Թուրքիան իր S-400-ները վաճառում է 3-րդ երկրի

14:17, 10 Հուլիս 2026
- Ռազմական, ֆֆհայ
Share on FacebookShare on Twitter

Թուրքական «Hürriyet» թերթի վերլուծաբան Աբդուլքադիր Սելվին հայտնել է, որ Թուրքիան Ռուսաստանից գնած հակաօդային պաշտպանության S-400 համակարգերը վաճառում է Պարսից ծոցի մի երկրի։

«Ըստ իմ տեղեկությունների՝ S-400-ները վաճառվում են 3-րդ երկրի։ Վաճառքի մասին կհայտարարվի այսօր։ S-400-ները տեղափոխվելու են Պարսից ծոցի երկրներից մեկը։ Երեկ դեռ աշխատում էին վերջին խոչընդոտների վերացման ուղղությամբ։ Ասում էին, որ կեսգիշերին վերջին խնդիրներն էլ են կարգավորվել։ Ոմանք ասում են՝ Արաբական Միացյալ Էմիրություններ, մյուսները մատնանշում են Կատարը։ Ամենաճիշտը պաշտոնական հայտարարությանը սպասելն է»,- գրում է Սելվին։

Դեռևս 2017 թվականին Անկարան հայտարարել էր, որ Ռուսաստանի հետ ստորագրել է S-400 զենիթահրթիռային պաշտպանության 2 համակարգ գնելու պայմանագիր։ Գործարքի արժեքը կազմել էր 2.5 մլրդ դոլար։ 2019-ի հուլիսի 12-ին արդեն այդ համակարգերի առաջին բաղադրիչները մատակարարվել էին Թուրքիա։

Այդ գործարքից հետո ԱՄՆ-ն հայտարարեց, որ Թուրքիային հեռացնում է ամերիկյան F-35 նոր սերնդի կործանիչների արտադրության ծրագրից։ Այնուհետև Թուրքիայի նկատմամբ CAATSA-ի շրջանակում պատժամիջոցներ կիրառելու որոշում ընդունվեց և ուժի մեջ մտավ 2021թ. ապրիլին։

Բայց օրերս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Անկարայում կայացած ՆԱՏՕ-ի առաջնորդների գագաթնաժողովի ընթացքում հայտարարել է, որ Թուրքիայի նկատմամբ CAATSA-ի պատժամիջոցները վերացվելու են, իսկ F-35 կործանիչները կմատակարարվեն։

Աղբյուր՝ Hurriyet

Ենթաբաժնի վերջին լուրերը

Ըստ Կացի՝ Էրդողանը Թուրքիային ներքաշում է վտանգավոր արկածների մեջ

20.08.2026

Իսրայելի ՊՆ նախարարը Էրդողանին կոչ է արել չփորձել Իսրայելի ինքնապաշտպանվելու վճռականությունը։

Իգդիրում պատրաստավում են Հայաստանի հետ սահմանի բացմանը

20.08.2026

Սահմանային անցակետի բացման ծրագրերին զուգահեռ Իգդիրում կկառուցվի հյուրանոց և առևտրի կենտրոն։

Ըստ Նեթանյահուի՝ Սիրիայի ավիաբազայի վրա հարձակումն ուղերձ էր Թուրքիային

20.08.2026

Իսրայելի վարչապետը հեռուստաեթերում խոսել է թուրք-սիրիական սահմանին գտնվող ավիաբազայի վրա կատարած հարձակմից։

Next Post

Ձերբակալվել է Ստամբուլի հայկական գերեզմանատան վրա հարձակվողը

72

Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2026-ին կայցելի՞ Հայաստան

Կարճ ու կոնկրետ

  • Լրահոս
  • Կարճ ու կոնկրետ
  • Մենք

2010-2025 © ermenihaber.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են

ERMENİ HABER AJANSI

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

No Result
View All Result
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
  • Մենք

Copyright EH ermenihaber.am © 2015-2025
Tüm hakları saklıdır