• Մենք
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
13 Հուլիս 2026
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
No Result
View All Result
  • tr Türkçe
  • am Հայերեն
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
tr Türkçe am Հայերեն

Թուրքիան 30 տոննա հումանիտար օգնություն է ուղարկել Վենեսուելա

11:12, 13 Հուլիս 2026
- Ռեգիոն, ֆֆհայ
Share on FacebookShare on Twitter

Թուրքիայից 30 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել Վենեսուելա։ Սիմոն Բոլիվարի անվան միջազգային օդանավակայանում օգնություն տեղափոխող ինքնաթիռներին դիմավորել են Կարակասում Թուրքիայի դեսպան Նաջի Այդան Քարամանօղլուն և Վենեսուելայի արտաքին գործերի նախարար Իվան Գիլը։

Դեսպան Քարամանօղլուն իր ելույթում հիշեցրել է, որ 2023-ի փետրվարի 6-ին Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերի ժամանակ Վենեսուելան փրկարարական ջոկատներ էր ուղարկել Թուրքիա և այժմ, երբ Վենեսուելան է տուժել հզոր երկրաշարժերից, թուրքական կողմն իր հերթին աջակցություն է ցուցաբերում։

«Այսօրվա դրությամբ մեր փրկարարական խմբերն ավարտել են իրենց առաքելությունը և վերադառնում են հայրենիք։ Նրանց հետևից եկած 2 ինքնաթիռն էլ մոտ 30 տոննա հումանիտար օգնություն են հասցրել Վենեսուելա»,- հայտնել է թուրք դիվանագետը։

Թուրքիայի «Աղետների և արտակարգ իրավիճակների վարչության» (AFAD) և Թուրքիայի առողջապահության նախարարության կողմից տրամադրված օգնությունը ներառում է 275 մեծ վրան, վրանային ավանների հիմնման համար անհրաժեշտ սարքավորումներ և շուրջ 7 տոննա բժշկական պարագաներ ու դեղորայք։

Վենեսուելայի ԱԳ նախարար Իվան Գիլն իր հերթին շնորհակալություն է հայտնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, Թուրքիայի կառավարությանը և ԱԳ նախարար Հաքան Ֆիդանին՝ աղետի առաջին իսկ ժամերից ցուցաբերած աջակցության և օպերատիվ արձագանքի համար։ Նա ընդգծել է, որ Վենեսուելայի ժամանակավոր նախագահ Դելսի Ռոդրիգեսի որոշմամբ՝ թուրք փրկարարներին հանձնվել է «Վենեսուելայի հերոսներ» շքանշանը։

Հիշեցնենք, որ հունիսի 24-ին Վենեսուելայում 39 վայրկյան միջանկյալ տարբերությամբ 7․2 և 7․5 մագնիտուդ ուժգնությամբ 2 խոշոր երկրաշարժ էր տեղի ունեցել։ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (UNDP) տվյալներով՝ աղետի հասցրած նյութական վնասը գնահատվում է շուրջ 6․7 մլրդ դոլար։ Երկրում դեռևս շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները, և մտահոգություն կա, որ զոհերի ու վիրավորների թիվը կարող է աճել։

Աղբյուր՝ Bursa Hakimiyet

Ենթաբաժնի վերջին լուրերը

F-35 -երի ձեռքբերման հարցը Թուրքիայի կառավարության նիստի օրակարգում

13.07.2026

Էրդողանի գլխավորությամբ նախարարները կամփոփեն Անկարայում կայացած ՆԱՏՕ 36-րդ գագաթնաժողովի արդյունքները:

Թուրքիայի ուսուցիչները բոյկոտում են Էրդողանի լուսանկարները

10.07.2026

Միջնակարգ դպրոցներից մեկի ուսուցիչը սոցցանցում գրել է. «Քաղաքականությունը դպրոցներ մի՛ բերեք»:

Թուրքիան գազ կմատակարարի Հյուսիսային Կիպրոսին

10.07.2026

Կողմերը պատրաստվում են հուշագիր ստորագրել:

67

Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2026-ին կայցելի՞ Հայաստան

Կարճ ու կոնկրետ

  • Լրահոս
  • Կարճ ու կոնկրետ
  • Մենք

2010-2025 © ermenihaber.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են

ERMENİ HABER AJANSI

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

No Result
View All Result
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
  • Մենք

Copyright EH ermenihaber.am © 2015-2025
Tüm hakları saklıdır