Ստամբուլի տեսարժան վայրերից մեկում՝ Բուրգազադայում, մեծ շուքով նշվել է հայկական Վարդավառ տոնը։ Այն մեծ շուքով նշվել է կղզու հայ համայնքի, ինչպես նաև այցելուների կողմից։ Վարդավառին նրանք միմյանց ցողել են ջրով և մեծ ոգևորվածությամբ տոնել այն։
Թուրքական աղբյուրը նշում է, որ վարդավառ տոնի ծագումը սկիզբ է առնում դեռևս նախաքրիստոնեական ժամանակներից։ Այն ծագել է հայերեն «վարդ» ու «վառ» բառերից։ Այն համարվում է բարության, բարեկամության և սիրո տոն։ Հանդիսանում է մաքրագործման և նորացման խորհրդանիշ։ Այս տոնը սովորաբար նշվում է ամռանը՝ Զատիկից 14 շաբաթ անց։
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ։
Աղբյուր՝ ODA TV




