Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Կիև կատարած այցի շրջանակներում համատեղ մամուլի ասուլիս է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարար Անդրեյ Սիբիհայի հետ։ Ասուլիսի ընթացքում ուկրաինական կողմը հայտարարություններ է արել ռուս-ուկրաինական պատերազմում Թուրքիայի միջնորդական դերի վերաբերյալ։
Ուկրաինայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ Ուկրաինան պատրաստ է հրադադարի և հավելել․ «Մենք հայտնում ենք, որ բանակցությունները, հատկապես՝ պարոն Վոլոդիմիր Զելենսկու և Վլադիմիր Պուտինի միջև հնարավոր հանդիպումը, կարող է կայանալ Թուրքիայում»։
Սիբիհայի խոսքով՝ միայն առաջնորդների գագաթնաժողովը կարող է նոր դինամիկա հաղորդել խաղաղության գործընթացին:
Ֆիդանն էլ իր հերթին վերահաստատել է Անկարայի պատրաստակամությունը՝ կրկին հյուրընկալելու կողմերին և ակտիվացնելու դիվանագիտական ջանքերը։ Նա հիշեցրել է նախորդ ամիս Մոսկվա կատարած այցի մասին, որտեղ նույնպես փոխանցել է պատերազմը շուտափույթ ավարտելու վերաբերյալ թուրքական կողմի դիրքորոշումը։
Անդրադառնալով տարածաշրջանային անվտանգությանը՝ Ֆիդանը շեշտել է, որ հակամարտության ընդլայնման ռիսկը շարունակում է մնալ լուրջ սպառնալիք։ Բացիդրանից նշվել է, որ պաշտոնական Անկարան կտրականապես դեմ է պատերազմական գործողությունների տեղափոխմանը Սև ծովի տարածք։
Աղբյուր` Yurt Sever




