Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում հուլիսի 7-8-ը կայացած ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարների 36-րդ գագաթնաժողովը մեծ տնտեսական ակտիվություն է առաջացրել քաղաքի զբոսաշրջության և ծառայությունների ոլորտում։
Անկարայի մշակույթի և տուրիզմի նահանգային վարչության նախագահ Էրհան Քարաքայան հայտնել է, որ հյուրանոցներում կացության, ինչպես նաև սննդի, տրանսպորտի և առևտրի հաշվին 800-900 մլն թուրքական լիրայի (շուրջ 191 մլն դոլար) տնտեսական եկամուտ է ձևավորվել: Այս ցուցանիշը նախորդ տարվա՝ 2025-ի, նույն ժամանակահատվածի համեմատ ավել է շուրջ 6 անգամ։
Ըստ թուրք պաշտոնյայի փոխանցած տվյալների՝ կազմակերպչական աշխատանքների համար ներգրավվել է 23 հյուրանոց (մեծ մասամբ՝ 5-աստղանի), որտեղ հյուրընկալվել է շուրջ 5.500 պատվիրակ։ Ընդհանուր առմամբ, գագաթնաժողովի օրերին Անկարա ժամանած օտարերկրացիների թիվը հասել է 7.000-ի: Միայն հյուրանոցային ոլորտից ստացված եկամուտը կազմել է մոտ 600 մլն լիրա (շուրջ 128 մլն դոլար)։
Աղբյուր՝ Trt Haber




