Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հրապարակել է հաղորդագրություն, որում անդրադարձել է Կիպրոս կղզում թուրքական զինված ուժերի ներկայությանը և պատասխանել Անկարայի հասցեին հնչող քննադատություններին։
Թուրքիայի ռազմական գերատեսչությունը «տրագիկոմիկ» է որակել իրենց հասցեին հնչող մեղադրանքներն այն երկրների ներկայացուցիչներից, ովքեր, ըստ հայտարարության, «անտեսում են անցյալում կիպրոսցի թուրքերի դեմ իրականացված կոտորածները»։
Հայտարարության մեջ նշվում է, որ Թուրքիան՝ որպես «երաշխավոր պետություն, միջազգային համաձայնագրերից բխող իր օրինական իրավունքների շրջանակներում» 1974-ի ռազմական ներխուժմամբ կանխել է կիպրացի թուրքերեի դեմ «հարձակումներն ու հաստատել կայունություն»։
«Թուրք զինվորի ներկայությունը կղզում ավելի քան կես դար շարունակում է մնալ խաղաղության, անվտանգության և կայունության երաշխիքը»,- ասված է ՊՆ հաղորդագրության մեջ։
Աղբյուր՝ Trt Haber




