Ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ խաղի Իսպանիա-Արգենտինա հանդիպման լրացուցիչ ժամանակում Եվրոպայի գործող չեմպիոն Իսպանիան 1:0 հաշվով հաղթանակ տարավ աշխարհի գործող չեմպիոն Արգենտինայի նկատմամբ։ Իսպանիայի հավաքականը երկրորդ անգամ նվաճեց Աշխարհի գավաթը։
Հաղթանակից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շնորհավորել է Իսպանիայի հավաքականին Աշխարհի առաջնությունում հաղթելու կապակցությամբ։
«Ի սրտե շնորհավորում եմ Իսպանիայի ազգային հավաքականին 2026-ի ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնությունը հաղթելու կապակցությամբ։ Իմ երկրի և ազգի անունից ողջույններս և լավագույն մաղթանքներս եմ հղում Իսպանիայի բարեկամ ժողովրդին», – նշել է Էրդողանը։
Աղբյուր՝ TRT Haber





