• Մենք
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
29 Հոկտեմբեր 2026
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
No Result
View All Result
  • am Հայերեն
  • tr Türkçe
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
am Հայերեն tr Türkçe

Թուրքիայում կյանքի միջին տևողությունը հասել է 78.5 տարեկանի

16:13, 30 Հուլիս 2026
- Հանրային, ֆֆհայ
Share on FacebookShare on Twitter

Թուրքիայի վիճակագրական ծառայությունը (TÜİK) հրապարակել է 2023-2025 թվականների ժամանակահատվածի «Կյանքի աղյուսակներ» զեկույցը, ըստ որի՝ երկրում ծննդյան պահին կյանքի սպասվող միջին տևողությունը 2022-2024-ին սահմանված 78.1 տարուց հասել է 78.5-ի։

Տվյալների համաձայն՝ տղամարդկանց համար այս ցուցանիշը նախորդ ժամանակահատվածի 75.5-ից դարձել է 75.9 տարի, իսկ կանանց դեպքում՝ 80.7-ից հասել 81.1-ի։ Արձանագրվել է, որ կանայք տղամարդկանցից ապրում են միջինում 5.2 տարի ավելի երկար։ Զեկույցում նշվում է նաև կրթական մակարդակի ազդեցությունը. որքան բարձր է անձի կրթությունը, այնքան երկար է կյանքի սպասվող տևողությունը։

Օրինակ՝ 30 տարեկան բարձրագույն կրթությամբ և ցածր կրթական մակարդակ ունեցող տղամարդկանց միջև կյանքի տևողության տարբերությունը կազմում է 5.1 տարի, իսկ կանանց դեպքում՝ 4.6 տարի:

Իսկ 65 տարեկան անձանց համար կյանքի սպասվող մնացորդային տևողությունը կազմում է միջինում 18.4 տարի, ընդ որում, կանանց դեպքում այն 20 տարի է, իսկ տղամարդկանց մոտ՝ 16.7:

Նշենք նաև, որ չնայած կյանքի ընդհանուր տևողության աճին, ծննդյան պահին «առողջ կյանքի» սպասվող տևողությունը, որը ենթադրում է առանց առողջական լուրջ խնդիրների ապրած տարիները, կազմում է 58 տարի։ Այս ցուցանիշով տղամարդիկ առաջատար են. նրանց առողջ կյանքի տևողությունը 59.1 տարի է, ինչը 2.2 տարով գերազանցում է կանանց 56.9 տարի ցուցանիշը:

Աղբյուր՝ T24

Ենթաբաժնի վերջին լուրերը

Թուրքիան կհայտարարի Միջին միջանցքի երկաթուղային ծրագրի մրցույթ

28.10.2026

Ծրագիրը նպատակ ունի ամրապնդել արևելք-արևմուտք երկաթուղային կապը և մեծացնել Միջին միջանցքի բեռնափոխադրումների հզորությունը։

Թուրքիայում Աթաթուրքին վիրավորելու մեղադրանքով ուսուցիչ է ձերբակալվել

28.10.2026

Ուսուցիչը սոցիալական ցանցում Թուրքիայի դրոշին ևԱթաթուրքին վիրավորող գրառումներ էր արել։

Թուրքիայում տուգանվել են ընդդիմադիր հեռուստաալիքներ

28.10.2026

Հեռուստաալիքները տուգանվել են Թուրքիայում ֆոնդային հետաքննության վերաբերյալ հանրային ընկալումներ ձևավորելու համար։

Next Post

Էրդողանն ընդունել է Լիբանանի նախագահին

6

Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2026-ին կայցելի՞ Հայաստան

Կարճ ու կոնկրետ

  • Լրահոս
  • Կարճ ու կոնկրետ
  • Մենք

2010-2025 © ermenihaber.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են

ERMENİ HABER AJANSI

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

No Result
View All Result
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
  • Մենք

Copyright EH ermenihaber.am © 2015-2025
Tüm hakları saklıdır