Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնական արարողությամբ Անկարայում դիմավորել է Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունին: Նախագահական համալիրի առջև տեղի ունեցած հանդիսավոր միջոցառման ժամանակ, որն ուղեկցվել է 21 հրանոթային համազարկով և երկու երկրների պետական օրհներգերը:
Արարողությանը ներկա են եղել նաև Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը, նախագահի աշխատակազմի հանրային կապերի վարչության ղեկավար Ֆահրեթթին Ալթունը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:
Դիմավորման պաշտոնական մասից և պատվիրակությունների ներկայացումից հետո առաջնորդներն առանձնազրույց են ունեցել: Նախատեսվել է նաև Էրդողանի և Աունի համատեղ մամուլի ասուլիսը: Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների ամրապնդմանն ու տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր:
Աղբյուր՝ Trt Haber





