Թուրքական արտադրության առաջին անօդաչու կործանիչի՝ «KIZILELMA»-ի, փորձարկումներում հերթական փուլն է սկսվել: Իրականացվել են հարթակի ներքին կայաններից զինամթերքի արձակման հաջող թեստեր:
Փորձարկման ժամանակ կործանիչը հաջողությամբ արձակել է «TEBER-82» և «TOLUN» հրթիռները։ Ներքին կայաններից սպառազինություն կիրառելու հնարավորությունը համարվում է 5-րդ սերնդի կործանիչների և նոր սերնդի անօդաչու հարվածային հարթակների գլխավոր առանձնահատկությունը։
Երբ զինամթերքը տեղադրվում է ֆյուզելաժի ներսում, նվազում է ինքնաթիռի ռադարային տեսանելիությունը, ինչը թույլ է տալիս հակառակորդի ռադարներին այն ավելի ուշ հայտնաբերել։ Այս տեխնոլոգիան հնարավորություն է տալիս «KIZILELMA»-ին տեսնել՝ առանց տեսանելի լինելու և հարվածել՝ առանց հարվածներ ստանալու։
Նշվում է, որ թուրքական այս նախագիծն արդեն մեծ հետաքրքրություն է առաջացրել միջազգային շուկայում, իսկ Ինդոնեզիայի հետ ստորագրված պայմանագիրը դարձել է պատմության մեջ անօդաչու կործանիչի վաճառքի առաջին դեպքը։
Աղբյուր՝ Trt Haber





