«Զրո թափոն» հիմնադրամի (Sıfır Atık Vakfı) պատրաստած զեկույցի համաձայն՝ Թուրքիայում մեկ շնչին ընկնող պլաստիկ թափոնների քանակը տարեկան կազմում է 48 կգ, ինչը 44.9 %-ով բարձր է համաշխարհային միջին մակարդակից։
Հիմնադրամի նախագահ Սամեդ Աղըրբաշը նշել է, որ 2000-ից ի վեր աշխարհում պլաստիկի օգտագործումը գրեթե կրկնապատկվել է՝ 234 մլն տոննայից հասնելով 460 մլն տոննայի, իսկ թափոնների քանակը 156 միլիոնից՝ 353 մլն տոննայի։
Ստեղծված իրավիճակը հաղթահարելու նպատակով հիմնադրամը համազգային մոբիլիզացիա է սկսել Թուրքիայի 81 նահանգում՝ նպատակ ունենալով այն վերածել համաշխարհային շարժման աշխարհի 193 երկրներում։ Բացի այդ, օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ը Ստամբուլում նախատեսվում է անցկացնել պլաստիկ թափոնների հարցով խոշոր աշխատաժողով, որին կմասնակցեն 14 նախարարության, ավելի քան 40 գլխավոր վարչության և բազմաթիվ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Աղբյուր՝ Bigpara




