• Մենք
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
5 Օգոստոս 2026
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
No Result
View All Result
  • tr Türkçe
  • am Հայերեն
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
tr Türkçe am Հայերեն

Սիրիայի ԱԳ նախարարն աշխատանքային այցով կմեկնի Թուրքիա

15:11, 05 Օգոստոս 2026
- Քաղաքական, ֆֆհայ
Share on FacebookShare on Twitter

Սիրիայի արտաքին գործերի նախարար Ասադ Հասան Շեյբանին օգոստոսի 6-ին աշխատանքային այցով կմեկնի Թուրքիա: Բանակցությունների ընթացքում կքննարկվեն այնպիսի առանցքային հարցեր, ինչպիսիք են ահաբեկչության դեմ պայքարը, Գազայում տիրող իրավիճակը, երկկողմ հարաբերությունների ինստիտուցիոնալացումն ու տարածաշրջանային անվտանգությունը:

Թուրքիայի արտգործնախարարության աղբյուրների փոխանցմամբ՝ Հաքան Ֆիդանի և Շեյբանիի հանդիպմանը համապարփակ անդրադարձ կկատարվի Սիրիայում մշտական կայունության և անվտանգության հաստատմանն ուղղված քայլերին:

Դիվանագիտական աղբյուրները նշում են, որ հանդիպմանը կընդգծվի ահաբեկչության դեմ պայքարում Սիրիայի կարողությունների զարգացումը, ինչպես նաև կվերահաստատվի Թուրքիայի վճռականությունը՝ այս ոլորտում Սիրիայի հետ համակարգվածությունը խորացնելու հարցում: Բացի այդ, օրակարգային կարևոր հարցերից է լինելու Սիրիայի հյուսիսարևելյան հատվածի ինտեգրումը կենտրոնական ղեկավարության ներքո:

Բանակցությունների օրակարգում առանցքային տեղ են զբաղեցնելու Իսրայելի գործողությունները: Նշվում է, որ ընդգծվելու է «Սիրիայի կայունությունը խաթարող» Իսրայելի քայլերի անընդունելի լինելը, ինչպես նաև նշվելու է Գազայում հարձակումների շուտափույթ դադարեցման և Լիբանանում իսրայելական «օկուպացիայի» ավարտի կարևորությունը տարածաշրջանային անվտանգության համար:

Ակնկալվում է, որ նախարար Ֆիդանը սիրիացի գործընկերոջը կներկայացնի նաև ԱՄՆ-ի և Իրանի միջև հրադադարի հաստատման, Հորմուզի նեղուցով նավարկության վերականգնման և տարածաշրջանում տևական խաղաղության հաստատմանն ուղղված դիվանագիտական նախաձեռնություններին Թուրքիայի աջակցությունը:

Աղբյուրում ի հավելում նշվում է, որ 2024-ի դեկտեմբերից ի վեր տնտեսության, անվտանգության և հասարակական համերաշխության ոլորտներում արձանագրված առաջընթացի գնահատման հետ մեկտեղ Թուրքիան նպատակ ունի Սիրիայի հետ համագործակցությունը դնել ինստիտուցիոնալ հիմքերի վրա: Սիրիայի ժողովրդական ժողովի աշխատանքների մեկնարկին զուգահեռ կդիտարկվի հարաբերություններին խորհրդարանական ձևաչափ հաղորդելու և առաջիկա բարձրաստիճան փոխայցելությունները ծրագրելու հարցը:

Աղբյուր՝ Trt Haber

Ենթաբաժնի վերջին լուրերը

Երևանում կայացել է Հայաստան-Թուրքիա աշխատանքային խմբի 2-րդ հանդիպումը

05.08.2026

Կողմերը քննարկել են Անիի պատմական կամրջի համատեղ վերականգնման առնչվող թեմաները։

Ռուսաստանը Թուրքիայի 3-րդ խոշորագույն մատակարարն է

05.08.2026

2026-ի հունիսին ՌԴ-ից Թուրքիա պարարտանյութերի արտահանման ծավալը հասել է 19.9 մլն դոլարի։

Թուրք լրագրողները մեկնել են Աղդամ

05.08.2026

Նրանք ծանոթացել են ականազերծման աշխատանքներին։

68

Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2026-ին կայցելի՞ Հայաստան

Կարճ ու կոնկրետ

  • Լրահոս
  • Կարճ ու կոնկրետ
  • Մենք

2010-2025 © ermenihaber.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են

ERMENİ HABER AJANSI

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

No Result
View All Result
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
  • Մենք

Copyright EH ermenihaber.am © 2015-2025
Tüm hakları saklıdır