Ամերիկյան «National Interest» պարբերականը հրապարակել է Եվրոպայի 5 ամենահզոր ռազմաօդային ուժերն ունեցող երկրների վարկանիշային աղյուսակը, որտեղ Թուրքիան զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը։ Վարկանիշի ձևավորման համար հաշվի են առնվել ոչ միայն ինքնաթիռների և թռչող սարքերի քանակը, այլև դրանց տեխնոլոգիական հագեցվածությունը, օպերատիվ պատրաստվածությունն ու ռազմարդյունաբերական ենթակառուցվածքները:
Ցանկը գլխավորում է Ռուսաստանը՝ ավելի քան 4300 օդային միավորով, որին հաջորդում է Թուրքիան՝ ունենալով շուրջ 1000 միավոր տեխնիկա և 300 կործանիչ: Այց ցուանիշով վերջինս առաջ է անցել Միացյալ Թագավորությունից, Ֆրանսիայից և Իտալիայից։ Ուշադրություն է դարձվել նաև Թուրքիայի 5-րդ սերնդի «KAAN» կործանիչի նախագծին և «Bayraktar TB2» անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) արդյունավետությանը:
Չնայած ԱՄՆ-ի կողմից «F-35» կործանիչների մատակարարման շուրջ առկա խնդիրներին, Թուրքիան տարածաշրջանում շարունակում է մնալ առաջատար ռազմաօդային ուժերն ունեցող երկրներից մեկը՝ հիմնվելով իր «F-16» և «F-4» կործանիչների պարկի վրա։
Աղբյուր՝ Orta Doğu Haber





