Թուրքական «YÖN» հետազոտական ընկերությունը հարցում է իրականացրել նախագահական ընտրությունների վերաբերյալ։ Հարցումն անցկացվել է 51 նահանգում և մասնակցել է 3000 մարդ։ Հարցման մասնակիցները պատասխանել են, թե ում կընտրեն եթե անցկացվեն նախագահական ընտրություններ։ Մասնակիցներին տրվել է «Ու՞մ կընտրեք Էրդողան, թե՞ Իմամօղլու, Էրդողան թե՞ Մանսուր Յավաշ» հարցը։
Հարցման մասնակիցների 51.3%-ը պատասխանել է, որ կընտրի Ստամբուլի նախկին քաղաքապետ, ընդդիմադիր և անազատության մեջ գտնվող Էքրեմ Իմամօղլուին։ Մասնակիցների 48.7%-ը նշել է, որ կընտրի իշխող «Արդարություն և Զարգացում» կուսակցության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։
Իսկ Էրդողան, թե՞ Մանսուր Յավաշ հարցման արդյունքներով կրկին հաղթել է Անկարայի ընդդիմադիր քաղաքապետ Մանսուր Յավաշը։ Հարցման մասնակիցների 53.4%-ն ընտրել է Յավաշին, իսկ 46.6%-ը՝ Էրդողանին։
Աղբյուր՝ Kronos




