Եվրոպան այսօր կանգնած է էներգետիկ լուրջ ճգնաժամի առաջ՝ պայմանավորված երաշտով և գետերում ջրի մակարդակի ռեկորդային անկմամբ, ինչի հետևանքով Ֆրանսիայում, Հունգարիայում և Ռումինիայում միջուկային էլեկտրակայանները կա՛մ դադարեցրել են աշխատանքը, կա՛մ կրճատել հզորությունները։
Ստեղծված իրավիճակը սպառնում է էլեկտրաէներգիայի անջատումներով, ծախսերի աճով և արդյունաբերական արտադրության ու մրցակցային հնարավորությունների անկմամբ։
Էներգետիկ ոլորտի փորձագետ Քութալմըշ Էրսոյի խոսքով՝ Թուրքիան կարող է օգնել Եվրոպային՝ մատակարարելով անհրաժեշտ էլեկտրաէներգիան, սակայն Եվրոպական միության «իդեոլոգիական կուրությունն» ու որոշ մաքսային կարգավորումները (ինչպիսին է սահմանային ածխածնային կարգավորման մեխանիզմը) թույլ չեն տալիս առաջ շարժվել։
Ըստ նրա՝ ճգնաժամային ժամերին Թուրքիայի կողմից տրամադրվող նույնիսկ մի քանի հարյուր մեգավատ լրացուցիչ էլեկտրաէներգիան կարող են էական նշանակություն ունենալ Եվրոպայի էներգետիկ անվտանգության համար։
Աղբյուր՝ TRT Haber




