Ստամբուլի օդանավակայանը օգոստոսի 9-ին սպասարկել է 289.732 ուղևորի՝ սահմանելով օրական ուղևորահոսքի ռեկորդ ինչպես Թուրքիայի, այնպես էլ ողջ Եվրոպայի համար։ Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն հայտարարել է, որ այս ցուցանիշը վերահաստատում և ամրապնդում է Ստամբուլի՝ որպես համաշխարհային ավիացիոն կենտրոնի դիրքերը։
Նշվում է նաև, որ 2026-ի հուլիսին թուրքական մեկ ավիացիոն «Թուրքական ավիաուղիները» (THY) ընկերությունը, սպասարկել է 9.5 մլն ուղևորի, իսկ ընկերության օդանավերի թիվը հասել է 563-ի։
Աղբյուր՝ Yeni Şafak




