Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն ներկայացրել է երկրում կամրջաշինության ոլորտում գրանցված տվյալները: Ըստ նախարարի՝ վերջին 24 տարվա ընթացքում Թուրքիայում կառուցվել է 519 կմ ընդհանուր երկարությամբ 4.272 նոր կամուրջ:
Համեմատության համար նշվում է, որ եթե 2002-ին երկրում կար ընդամենը 311 կմ երկարությամբ 5.967 կամուրջ, ապա այսօր դրանց թիվը հասել է 10.239-ի, իսկ ընդհանուր երկարությունը՝ 830 կմ-ի: Ուրալօղլուն պատկերավոր նշել է, որ եթե Թուրքիայի բոլոր կամուրջները միացվեին իրար, դրանց երկարությունը կհավասարվեր Անկարայից մինչև Շանլըուրֆա ընկած տարածությանը:
Նախարարն առանձնացրել է նաև մի քանի խոշոր նախագծեր, այդ թվում՝ «1915 Չանաքքալե» կամուրջը, որն աշխարհում ամենաերկար հենասյուներով կախովի կամուրջն է, և Էգիշտե Հադիմի բազմասյուն կամուրջը, որը համարվում է Թուրքիայի ամենաբարձր հենարաններով կամուրջը:
Աղբյուր՝ En Son Dakika



