Եվրոպական օդային նավիգացիայի անվտանգության կազմակերպությունը (EUROCONTROL) հրապարակել է Եվրոպական ավիացիայի ամփոփ զեկույցը, որը վերաբերում է հուլիսի 27-ից օգոստոսի 2-ը ընկած ժամանակահատվածի օդային երթևեկության վիճակագրությանը։ Այդ ցուցանիշով Ստամբուլի օդանավակայանը դարձել է Եվրոպայի ամենածանրաբեռնված օդանավականը, որը օրական միջինում իրականացրել է 1633 չվերթ։
Երկրորդ տեղում Փարիզի Շառլ դը Գոլի օդանավակայանն է՝ օրական 1410 չվերթով, իսկ երրորդ տեղում՝ Ամստերդամի Սխիպոլ օդանավակայանը՝ 1407 չվերթով։ Չորրորդ և հինգերորդ տեղերում Ֆրանկֆուրտի և Լոնդոնի Հիթրոուն օդանավակայաններն են՝ համապաստախանաբար 1336 և 1330 չվերթով։
Թուրքիայից ևս մեկ օդանավակայան է ընդգրկված ցանկում։ Դա Անթալիայի օդանավակայանն է, որը 1033 չվերթով զբաղեցնում է 9-րդ տեղը։ Նշված ժամանակահատվածում Թուրքիան իրականացրել է Եվրոպայում ամենաշատ չվերթները՝ օրական միջինում 4340 չվերթ և այդ ցուցանիշով զբաղեցրել 6-րդ տեղը։
Աղբյուր՝ Gazete Oksijen


