Թուրքիայի վիճակագարական կոմիտեն (TÜİK) հրապարակել է հուլիս ամսվա բնակարանների ու աշխատանքային տարածքների վաճառքի վերաբերյալ տվյալներ։ Հուլիսին առաջին ձեռքից բնակարանների վաճառքը նախորդ տարվա նույն ամսվա համեմատ նվազել է 8.6%-ով՝ հասնելով 42.529-ի։
Նույն ժամանակահատվածում հիփոթեքով գնված տների վաճառքն աճել է 23.7%- ով՝ հասնելով 23.888-ի։ Հուլիսին օտարերկրացիներին բնակարանների վաճառքը նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճել է 1.9%-ով՝ հասնելով 2120-ի:
Ամենաշատ բնակարանները Թուրքիայում ձեռք են բերել Ռուսաստանի Դաշնության քաղաքացիները (վաճառքը՝ 394)։ Ռուսաստանին հաջորդում են Իրանի (189) ու Ուկրաինայի քաղաքացիները (145), որոնք բնակարաններ են գնել Թուրքիայում։
Աղբյուր՝ T24




