Թուրքիայի արդյունաբերության և տեխնոլոգիաների նախարար Մեհմեթ Ֆաթիհ Քաջըրը հայտարարել է, որ Թուրքիան 2027-ի առաջին ամիսներին լուսնագնաց կուղարկի Լուսին։ Ըստ նախարարի՝ լուսնագնացն ունի սեփական հիբրիդային շարժիչ համակարգ:
Նշվում է, որ հրթիռի փորձարկումներն ամբողջությամբ ավարտվել են ու Թուրքիան կյանքի կկոչի տեխնոլոգիական հնարավորություն, որը կարող են ունենալ աշխարհում շատ քիչ երկրներ։

Նախարարը հայտնել է նաև, որ տիրեզերքը շատ կարևոր տեղ է զբաղեցնում Թուրքիայի ազգային տեխնոլոգիական նախաձեռնության մեջ ու տիրեզերք անկախ մուտքը երկրի ռազմակավարական նպատակներից մեկն է։
Աղբյուր՝ TRT Haber




