Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հարցազրույց է տվել «Al Jazeera» հեռուստաալիքին: Հարցազրույցի ժամանակ Թուրքիայի նախագահն անդրադարձել է Եվրոպական միությանն (ԵՄ) անդամակցությանը, ինչպես նաև Սիրիայում, Գազայում ու Լիբանանում տիրող իրավիճակին։
Խոսելով Թուրքիայի՝ ԵՄ անդամակցության մասին՝ Էրդողանը հայտարարել է.
«ԵՄ անդամակցությունը մեր առաջնահերթությունը չէ»։
Ի հավելում վերոնշյալի՝ Էրդողանը նշել է, որ ԵՄ-ն է կորցնող կողմը, որ Թուրքիան չի անդամակցում վերջինիս։ «Եվրոպան կարծես թե ցանկություն չունի Թուրքիային ընդունելու Եվրամիություն»։
Աղբյուր՝ Yeni Şafak




