Սիրիական պետական «El Ikhbariye» հեռուստաալիքի հաղորդմամբ՝ Իսրայելի բանակը վաղ առավոտյան 8 ավիահարված է հասցրել Սիրիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Աբու Զուհուր ռազմական ավիաբազային։ Նշենք, որ այն սահմանակից է Թուրքիային ու գտնվում է թուրք-սիրիական սահմանից 70 կմ հեռավորության վրա։
Հաղորդվել է, որ զոհեր ու վիրավորներ չկան։ Աղբյուրը նշել է, որ տվյալ օբյեկտը չի շահագործվում 2012-ից և ներկայումս գտնվում է Սիրիայի զինված ուժերի վերահսկողության ներքո։
Սիրիայի մարդու իրավունքների դիտորդական կենտրոնը հայտնել է, որ հարձակումները տեղի են ունեցել այն բանից հետո, երբ թուրքական ռազմական պատվիրակությունը վերջին օրերին այցելել էր ավիաբազայի վերագործարկման ջանքերի շրջանակներում։
Աղբյուր՝ Sözcü





