Սիրիայի նախագահ Ահմեդ Շարան Դամասկոսի «Ժողովրդական պալատում» ընդունել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարին և նրան ուղեկցող պատվիրակությանը։ Սիրիայի նախագահականի տարածած հաղորդագրության համաձայն՝ հանդիպմանը մասնակցել է նաև Սիրիայի էներգետիկայի նախարար Մուհամմեդ ալ-Բաշիրը։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների միջև էներգետիկ ոլորտում համագործակցության և գործընկերության ամրապնդման ուղիները։ Մասնավորապես, մտքեր են փոխանակվել էներգետիկայի բնագավառի զարգացմանն ու կայունության աջակցմանն ուղղված համատեղ քայլերի շուրջ։
Բացի այդ, Թուրքիայի և Սիրիայի միջև հանքարդյունաբերության ոլորտում ռազմավարական գործընկերության զարգացման նպատակով ստորագրվել է «Փոխըմբռնման հուշագիր Ֆոսֆատի լորտում»:
Նշենք, որ Ֆոսֆատը ֆոսֆորական թթվի աղ է, որը լայնորեն կիրառվում է գյուղատնտեսության մեջ որպես պարարտանյութ, ինչպես նաև սննդային արդյունաբերության և տեխնիկայի մեջ։
Աղբյուր՝ Rudaw




