ԱՄՆ Պետդեպարտամենտն օգոստոսի 6-ին հայտարարություն է տարածել, ինչը լարվածություն է առաջացրել Թուրքիա-Ռուսաստան հարաբերություններում։ Հայտարարության մեջ նշվում է, որ նախատեսվում է մոտ 256 մլն դոլար արժողությամբ ռազմական սարքավորումներ տեղափոխել Ուկրաինա։
Նշվում է, որ թուրքական ու ամերիկյան ընկերությունները դեր կխաղան սարքավորումներն Ուկրաինա հասցնելու գործում։ Այդ համատեքստում Ռուսաստանը զգուշացրել է ԱՄՆ-ին ու Թուրքիային՝ նշելով, որ Ուկրաինային նոր զենք մատակարարելը կարող է վնասել Մոսկվայի հետ հարաբերությունները։
ԱՄՆ Պետդեպարտամենտի ծանուցման համաձայն՝ մատակարարման համար նախատեսված զենքի մեջ են մտնում «M270» բազմափողանի հրթիռային համակարգը, ավելի քան 2500 միավոր չկառավարվող կլաստերային զինամթերք, 47203 մմ կլաստերային հրետանային արկեր և 70 «ATACMS» միավոր օպերատիվ մարտավարական հրթիռներ։
Աղբյուր՝ Euronews.com



