• Մենք
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
24 Օգոստոս 2026
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
No Result
View All Result
  • tr Türkçe
  • am Հայերեն
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
tr Türkçe am Հայերեն

Հաթայի պատմական հայկական եկեղեցին ավերակի է վերածվել

10:17, 24 Օգոստոս 2026
- Հանրային, Մշակույթ, ֆֆհայ
Share on FacebookShare on Twitter

Բազմամշակութային պատմությամբ և հարուստ հնագիտական ժառանգությամբ հայտնի Թուրքիայի Հաթայ նահանգի Դորթյոլ շրջանում՝ Օզերլի թաղամասում, տարիներ շարունակ անուշադրության մատնված հայկական եկեղեցու պատմական ավերակներ են պահպանվել։ Ենթադրվում է, որ դրանք 1877 թվականին կառուցված Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու ավերակներն են։

Թեև կառույցի պաշտոնական անվանումը դեռ հստակեցված չէ, Կ․ Պոլսի Հայոց պատրիարքարանի արձանագրությունների համաձայն՝ այն կարող է լինել հենց այդ եկեղեցին։ Պատմական աղբյուրների համաձայն՝ 19-րդ դարի վերջին Օզերլին 300 տուն ունեցող աշխույժ բնակավայր էր՝ 250 հայկական և 50 մուսուլման ընտանիքներով։ Գյուղում գործել են եկեղեցի, դպրոց, շուկա և այլ կառույցներ։

Այսօր եկեղեցու շենքը գտնվում է անմխիթար վիճակում։ Հին տանիքը փլուզվել է, այն ծածկվել է ինքնաշեն փայտե կառուցվածքով և կղմինդրով, իսկ պատուհանները փակվել են բետոնե բլոկներով։ Գլխավոր մուտքի պատմական արձանագրությունը ևս ապամոնտաժվել է։ Կառույցը տարիներ շարունակ օգտագործվել է որպես ախոռ և այծերի ապաստարան, ինչի հետևանքով լրջորեն վնասվել է։

Ենթադրվում է, որ եկեղեցու պահպանության հիմնական խոչընդոտներից մեկը դրա սեփականության անորոշ կարգավիճակն է։ Կադաստրային գրանցումներում այն նշված է որպես «ավերակ շենք և հողատարածք», այլ ոչ թե պատմական կամ կրոնական կառույց։

Այսօր բետոնե բլոկներով փակված պատուհաններով, ներկված, վնասված պատերով և քայքայվող տանիքով եկեղեցին Հաթայի բազմաշերտ պատմական ժառանգության լուռ վկան է՝ կանգնած ամբողջական կորստի վտանգի առաջ։

Նշենք, որ Թուրքիայում մշակութային արժեքների պահպանության օրենսդրության համաձայն՝ մասնավոր սեփականություն հանդիսացող, սակայն չգրանցված կամ գրանցման գործընթացը փակուղի մտած նման կառույցները կարող են պետական պահպանությունից դուրս մնալ՝ օտարման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների սահմանափակության, ինչպես նաև սեփականության անձեռնմխելիության հետ կապված իրավական սահմանափակումների պատճառով։ Միևնույն ժամանակ տեղական ինքնակառավարման մարմինները ևս չեն կարող իրականացնել դրանց վերականգնումը։

Աղբյուր՝ Ակոս

Ենթաբաժնի վերջին լուրերը

Իսրայելի վարչապետը երկիրը տանում է Թուրքիայի հետ անիմաստ բախման

24.08.2026

Իսրայելական «Haaretz» պարբերականի հոդվածում անդրադարձ է կատարվել Սիրիայի հյուսիսին հասցվող հարվածներին:

Թուրքիան Նեթանյահուի դեմ կարմիր ծանուցում տրամադրելու գործընթաց է սկսել

22.08.2026

Թուրքիայի արդարադատության նախարար Աքըն Գյուրլեքը հայտնել է, որ դիմել են Ինտերպոլ ու Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի դեմ կարմիր ծանուցում տրամադրելու...

Թուրքիայի կրթական ճնշումը. Թուրքագետը՝ հայկական դպրոցների արգելքի մասին

22.08.2026

Թուրքիան հարաբերությունների այսօրյա փուլ է ձևավորում' ի հաշիվ հայ համայնքի շահերի:

72

Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2026-ին կայցելի՞ Հայաստան

Կարճ ու կոնկրետ

  • Լրահոս
  • Կարճ ու կոնկրետ
  • Մենք

2010-2025 © ermenihaber.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են

ERMENİ HABER AJANSI

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

No Result
View All Result
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
  • Մենք

Copyright EH ermenihaber.am © 2015-2025
Tüm hakları saklıdır