Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Բրազիլիայի նախագահ Լուլա դա Սիլվայի հետ։
Թուրքիայի նախագահականի հաղորդակցության վարչության տեղեկությունների համաձայն՝ երկրների ղեկավարները քննարկել են Թուրքիա-Բրազիլիա երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային ու գլոբալ զարգացումները։
Էրդողանը գոհունակություն է հայտնել երկու երկրների միջև դեռևս 20 տարի առաջ հիմնված հարաբերությունների օրըստօրե զարգացման կապակցությամբ։ Նա շեշտել է, որ համագործակցության խորացումը հատկապես ներդրումների, առևտրի և ռազմարդյունաբերության ոլորտներում մեծապես օգտակար կլինի երկուստեք։
Թուրքիայի նախագահը հավելել է նաև, որ կողմերը կարող են կյանքի կոչել տնտեսական համագործակցության այնպիսի մոդել, որը կբարձրացնի երկու երկրների ժողովուրդների բարեկեցությունը՝ ընդդեմ այլ երկրներում հնարավոր հովանավորչական գործընթացների։
Աղբյուր՝ Trt Haber




