Թուրքիայի վիճակագարական կոմիտեն (TÜİK) տվյալներ է հրապարակել տարեց բնակչության թվաքանակի վերաբերյալ։ Թուրքիայի բնակչության 65 տարեկան և ավելի բարձր տարիքային խմբի քաղաքացիների թիվը 2020-2025-ին 7 մլն 953.000-ից դարձել է 9 մլն 583.059՝ գրանցելով 20.5 % աճ։ Բնակչության 55.3%-ը կանայք են, իսկ 44.7%-ը՝ տղամարդիկ։
Միջանկյալ նշենք, որ Թուրքիայի բնակչության թիվը կազմում է 86 մլն ու այդ ցուցանիշով 194 երկրի ցանկում Թուրքիան զբաղեցնում է 18-րդ տեղը։ 65 տարեկան և բարձր բնակչության մասնաբաժինը ընդհանուր բնակչության մեջ 2025-ին աճել է՝ հասնելով 11.1%-ի։
Թուրքիայի ընտանքի ու սոցիալական ծառայությունների նախարար Մահինուր Օզդեմիր Գյոքթաշը հայտնել է, որ Թուրքիայում գործումէ 290 մասնավոր խնամքի կենտրոն։ Պետական ու մասնավոր խնամքի կենտրոններում բնակվող տարեցների թիվը հասնում է 30.000-ի։ Ըստ նախարարի՝ խնամքի տներ դիմողների միջին տարիքը 78 է։
Աղբյուր՝ Oksijen




