Դամասկոսում Թուրքիայի դեսպանատունը հայտարարել է Թուրքիա մեկնող Սիրիայի քաղաքացիների վիզային ընթացակարգերում կատարված փոփոխության մասին, որով չեղարկվել է նախկինում գործող «օդային ճանապարհով ճանապարհորդելու» պարտադիր պայմանը։
Դեսպանատան պաշտոնական հայտարարության համաձայն՝ թուրքական ներկայացուցչություններից ստացված վավեր վիզաներն այսուհետ ուժի մեջ կլինեն ինչպես օդային անցակետերի, այնպես էլ բոլոր ցամաքային սահմանային անցակետերից իրականացվող մուտքերի դեպքում։ Այս նոր կարգավորման արդյունքում վավեր վիզա ունեցող Սիրիայի քաղաքացիներն այլևս ստիպված չեն լինի երկիր մուտք գործել բացառապես օդային ճանապարհով և կարող են օգտվել նաև ցամաքային սահմանային անցակետերից։
Աղբյուր՝ Cumhuriyet




