• Մենք
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
26 Օգոստոս 2026
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
No Result
View All Result
  • tr Türkçe
  • am Հայերեն
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
tr Türkçe am Հայերեն

Թուրքիայի ներկայությունը Սիրիայում սպառնալիք է Իսրայելի անվտանգությանը

12:07, 26 Օգոստոս 2026
- Ռազմական, ֆֆհայ
Share on FacebookShare on Twitter

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը Սիրիայի հարավում Իսրայելի կողմից գրավված տարածքներ կատարած այցի ժամանակ հանդես է եկել հայտարարություններով, որոնք, ըստ աղբյուրի, ավելի են մեծացնում տարածաշրջանում առկա լարվածությունը: Կացը բացահայտ մարտահրավեր է նետել Սիրիայի իշխանություններին ու նախագահ Ահմեդ Շարային, ինչպես նաև թիրախավորել տարածաշրջանում Թուրքիայի ներկայությունը։

Իսրայելի համար սպառնալիքների մասին խոսելիս՝ Կացը հայտարարել է, որ իրենք ոչ մի դեպքում չեն լքի Հերմոն լեռն ու մյուս գրավված տարածքները։ Նա նշել է, որ երբ Ահմեդ Շարան Դամասկոսի իր պալատում առավոտյան արթնանա և Հերմոն լեռանը նայելիս տեսնի Իսրայելի բանակին, կհասկանա, որ իրենք այնտեղ են սեփական սահմանները պաշտպանելու համար։

Իսրայելցի նախարարը, անդրադառնալով Թուրքիային, պնդել է, որ Սիրիայի տարածքում գործունեություն ու ներկայություն հաստատելու Թուրքիայի փորձերը վտանգում են Իսրայելի ազգային անվտանգությունը։ Իսրայելի ՊՆ ղեկավարը հավելել է, որ իրենք անտարբեր չեն մնալու այդ իրավիճակի նկատմամբ և պատրաստվում են ամեն գնով պաշտպանել իրենց ռազմական դիրքերը։

Թուրքական մամուլում Կացի հայտարարությունները որակվել են հիմնականում հետևյալ կերպ. «Զրահաբաճկոնը հագին Իսրայելի պաշտպանության նախարարի ամբարտավան խոսքերը թիրախավորում է Թուրքիային»:

Աղբյուր՝ Son Dakika

Ենթաբաժնի վերջին լուրերը

Թուրքիան Գազային ամենաշատ հումանտար օգնություն ուղարկած երկիրն է

26.08.2026

Ամեն օր Գազայում բաժանում են տաք կերակուր, խմելու ջուր, ինչպես նաև տրամադրում բուժօգնություն։

Cumhurbaşkanı Recep Tayyip Erdoğan İstanbul Üniversitesi Beyazıt Kampüsünde düzenlenen 14 Mart Tıp Bayramı İftar Programı’na katıldı.

«Էրդողանը մահացել է» գրառման առիթով հետաքննություն է սկսվել

26.08.2026

«Denge» թերթը սոցցացնում սև ֆոնի վրա մահազդի լուսանկար է հրապարակել։

Հունաստանը կարող է ռազմանավ ու «F-16» ուղարկել Թուրքիայի դեմ

26.08.2026

Հունաստանի արտգործնախարարին հարցրել են, թե ի՞նչ կանեն ծովում Թուրքիայի հետ հնարավոր բախման դեպքում։

72

Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2026-ին կայցելի՞ Հայաստան

Կարճ ու կոնկրետ

  • Լրահոս
  • Կարճ ու կոնկրետ
  • Մենք

2010-2025 © ermenihaber.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են

ERMENİ HABER AJANSI

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

No Result
View All Result
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
  • Մենք

Copyright EH ermenihaber.am © 2015-2025
Tüm hakları saklıdır