• Մենք
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
28 Օգոստոս 2026
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
No Result
View All Result
  • tr Türkçe
  • am Հայերեն
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
tr Türkçe am Հայերեն

Թուրքիայի ու Ղազախստանի նախագահները հեռախոսազրույց են ունեցել

11:38, 28 Օգոստոս 2026
- Քաղաքական, ֆֆհայ
Share on FacebookShare on Twitter

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի, Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետության նախագահ Ֆելիքս Չիշեսեկեդիի և Ռուանդայի նախագահ Պոլ Կագամեի հետ։

Ղազախստանի նախագահի հետ քննարկվել են երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանային հարցեր։ Էրդողանը շնորհավորել է Տոկաևին օգոստոսի 23-ին Ղազախստանում կայացած Քուրուլթայի ընտրությունների կապակցությամբ՝ նշելով, որ ընտրողների բարձր մասնակցությունը հանրային աջակցության ցուցանիշ է իրականացվող բարեփոխումների նկատմամբ։

Թուրքիայի նախագահը նշել է, որ առաջիկա ժամանակահատվածում կողմերը կձգտեն բարելավել հարաբերությունները։

Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետության նախագահի հետ Էրդողանը քննարկել է երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային հարցեր։ Էրդողանը հայտնել է, որ Թուրքիան կշարունակի քայլեր ձեռնարկել բազմաթիվ ոլորտներում՝ այդ թվում ներդրումների, առևտրի, ռազմարդյունաբերության և անվտանգության ոլորտներում։

Իսկ Ռուանդայի նախագահի հետ քննարկվել են ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական հարցեր։ Էրդողանը նշել է, որ երկու երկրների միջև առևտրի և ներդրումների ոլորտում դրական առաջընթաց է գրանցվել, և որ նրանք կշարունակեն համատեղ աշխատել բազմաթիվ ոլորտներում, մասնավորապես՝ ռազմարդյունաբերության մեջ։

Թուրքիայի նախագահը նաև անդրադարձել է Ռուանդայի և Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետության միջև լարվածությունը նվազեցնելու ուղղությամբ գործադրվող ջանքերին ու նշել, որ Թուրքիան աջակցում է այդ գործընթացին։

Աղբյուր՝ TRT Haber

Ենթաբաժնի վերջին լուրերը

Թուրքիան և Սաուդյան Արաբիան ընդլայնում են համագործակցությունը վերականգնվող էներգետիկայի ոլորտում

28.08.2026

1-ին փուլով նախատեսվում է Թաշելիում և Սիվասում երկու արևային էլեկտրակայանների կառուցում՝ ընդհանուր 2000 ՄՎտ հզորությամբ։

Թուրքիայի ՊՆ. «Իսրայելի ագրեսիվ կեցվածքը տարածաշրջանում խաղաղության ամենամեծ խոչընդոտն է»

27.08.2026

Թուրքական կողմը անհրաժեշտ է համարել, որ միջազգային հանրությունը կոնկրետ միջոցներ ձեռնարկի Իսրայելի դեմ:

Թուրքիան ու Սիրիան մտադիր են առևտրի ծավալը հասցնել 10 մլրդ դոլարի

27.08.2026

Թուրք նախարարը նշել է, որ Թուրքիան պատրաստ է զգալի դեր խաղալ Սիրիայի տնտեսական վերականգնման և վերակառուցման գործում։

72

Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2026-ին կայցելի՞ Հայաստան

Դուք արդեն քվեարկել եք։

Ոչ (46%)
46 %
Այո (35%)
35 %
Անկանխատեսելի է (19%)
19 %

Կարճ ու կոնկրետ

  • Լրահոս
  • Կարճ ու կոնկրետ
  • Մենք

2010-2025 © ermenihaber.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են

ERMENİ HABER AJANSI

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

No Result
View All Result
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
  • Մենք

Copyright EH ermenihaber.am © 2015-2025
Tüm hakları saklıdır