Թուրքիայի արդյունաբերության և տեխնոլոգիաների նախարար Մեհմեթ Ֆաթիհ Քաջըրը հայտնել է, մինչև 2030-ը մասնավոր հատվածի կողմից տվյալների կենտրոններում և արհեստական բանականության ներդրումներում նախատեսվում է 10 մլրդ դոլարի ներդրում կատարել:
Հայտարարելով, որ իրենք նպատակ ունեն արագացնել արհեստական բանականության վրա հիմնված արտադրանքի և ծառայությունների զարգացումը Թուրքիայում, Քաջըրը նշել է, որ հանրային տվյալների հավաքածուները մշակողների համար բացելով՝ Թուրքիան կապահովի այն նախագծերի արագացումը, որոնք Թուրքիայում տարբեր ոլորտներում արհեստական բանականության վրա կենտրոնացած ավելացված արժեք կստեղծեն։
Քաջըրը նաև նշել է, որ առաջիկա երկու տարվա ընթացքում նախատեսվում է արհեստական բանականության վերաբերյալ ուսուցում տրամադրել 5 մլն քաղաքացիների։
Աղբյուր՝ Türkiye İş Dünyası




