Թուրքիայի զբոսաշրջային վայրերում՝ Մուղլա նահանգի Մենթեշե շրջանում և Անթալիայի Սերիք շրջանում դեռևս անհայտ հանգամանքներում անտառային հրդեհներ են բռնկվել։ Հրդեհաշիջման աշխատանքներին խոչընդտում է ուժեղ քամին այդ պատճառով աշխատանքներ են տարվում թե՛ օդից, և թե՛ ցամաքից։
Սերիքում ծխահարվել է անտառտնտեսության աշխատողը և նրան տեղափոխել են հիվանդանոց: Հրդեհաշիջման աշխատանքներին ընդհանուր առմամբ ներգարվված է 5 ինքնաթիռ, 15 ուղղաթիռ և 450 հրշեջ և 75 ջրցան մեքենա։ Հաղորդվում է, որ դեռևս չի հաջողվել կրակը մարել։




Աղբյուր՝ Bursadabugün




