Չինաստանը, որն առանձնանում է որպես աշխարհի խոշորագույն զբոսաշրջային շուկաներից մեկը, Թուրքիա մեկինող զբոսաշրջիկների թվով պատրաստվում է նոր ռեկորդ սահմանել։ 2025-ին Թուրքիա մեկնել 425.348 չինացի։ 2026-ին կանխատեսվում է, որ նրանց թիվը կհատի կես միլիոնի շեմը, իսկ 2027-ին՝ 1 միլիոնի շեմը։
Թուրքիան 2026թ. հունվարի 1-ից Չինաստանի քաղաքացիների համար զբոսաշրջային և տարանցիկ ուղևորությունների դեպքում սահմանել էր ազատ վիզային ռեժիմ։ Նշվում է, որ առանց վիզայի ճամփորդության մասին որոշումից հետո Չինաստանում դեպի Թուրքիա թռիչքների որոնումները կարճ ժամանակում աճել են մոտ 6 անգամ։
«Turkish Airlines»-ը դեպի Չինաստան շաբաթական իրականացնում է 42 ուղևորատար չվերթ։ Նոյեմբերին։ Իսկ չինական ավիաընկերություններն իրականացնում են շաբաթական 34 չվերթ դեպի Թուրքիա։ Այսպիսով, շաբաթական ընդհանուր 79 չվերթով երկու երկրների միջև ստեղծվել է օդային կամուրջ։
«Չինաստանը ոչ միայն զբոսաշրջիկներ ուղարկող կարևոր շուկա է, այլև զբոսաշրջության ոլորտում կարևոր ներդրող։ Մենք նաև նպատակ ունենք Չինաստանի հետ զբոսաշրջության ոլորտում հարաբերությունները վերածել երկարաժամկետ տնտեսական գործընկերության», – ասել է Թուրքիայի հյուրանոցատերերի միության (TÜROB) նախագահ Մյուբերրա Էրեսինը։
Չինաստանից Թուրքիա ամենաշատ զբոսաշրջիկներ տեղափոխող տուրօպերատորներից մեկի՝ «Dorak Holding»-ի տնօրենների խորհրդի նախագահ Ահմեթ Սերդար Քյորուքչյուն հայտնել է, որ չինացի զբոսաշրջիկների հետաքրքրությունը Թուրքիայի նկատմամբ տարեցտարի աճում է։
Աղբյուր՝ turizmguncel.com




