Ըստ ամերիկյան «Forbes» ամսագրի՝ աշխարհի ամենահարուստ թուրքական ծագումով ամերիկացի գործարար՝ Համդի Ուլուքայան պատրաստվում է Թուրքիա բերել շատ հայտնի ապրանքանիշ։ Նշենք, որ նրա կարողությունը գնահատվում է մոտ 11.3 մլրդ դոլար։
Նա մտադիր է թուրքական շուկա բերել «Chobani» մածունի ապրանքանիշը, որը շատ հայտնի է ԱՄՆ-ում։ Ընկերությունը հիմնադրվել է 2007-ին ու ընկերության կարողությունը ներկայումս գերազանցում է 20 մլրդ դոլար։
Նշենք, որ Ուլուքայան ավելի վաղ դարձել էր «Fenerbahçe» ֆուտբոլային թիմի հովանավորը։ Ըստ ձեռք բերված պայմանավորվածության՝ Շյուքրու Սարաջօղլու մարզադաշտը, որտեղ ակումբն անցկացնում է իր խաղերը, 10 տարի կկոչվի «Չոբանի մարզադաշտ», և ապրանքանիշը կլինի եվրոպական խաղերի մարզաշապիկների հովանավորը։
Թուրքիայում ներդրումների վերաբերյալ նա նշել է. «Ես արագ որոշումներ եմ կայացնում, բայց մտածում եմ երկարաժամկետ հեռանկարում: Երկարաժամկետ հեռանկարում, ԱՄՆ-ից հետո, ամենախելացի ներդրումը Թուրքիայում է»:
Աղբյուր՝ Sözcü




