Թուրքիայի պաշտպանության նախարարությանը կից մեքենաշինական և քիմիական արդյունաբերության կորպորացիան Եգիպտոսի Էլ Ալամեյն քաղաքում մասնակցում է միջազգային ավիացիոն ցուցահանդեսին։ Թուրքիան ներկայացնում է իր արտադրած հակաօդային պաշտպանության համակարգերը և զենքի-զինամթերքը։
Ներկայացվել են թուրքական «TOLGA» կարճ հեռահարության հակաօդային պաշտպանության համակարգը, դիպուկահար և հետևակի/գրոհային հրացաններ, 60մմ և 81մմ ականանետեր, 105մմ և 155մմ հաուբիցներ և տանկեր։
Նշվում է, որ Եգիպտոսը քայլեր է ձեռնարկում ռազմարդյունաբերության մեջ Թուրքիայի հետ համագործակցությունը խորացնելու ուղղությամբ։







Աղբյուր՝ TRT Haber





