Վրաստանում օգոստոսի 30-ից սեպտեմբերի 5-ն անցկացվել է միջազգային երիտասարդական ճամբար, որին մասնակցել են Վրաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի երիտասարդները։ Ճամբարին ընդհանուր առմամբ մասնակցել է 55 երիտասարդ։ Նրանք փորձի փոխանակում են իրականացրել՝ ներկայացնելով, թե ինչպես են կազմակերպվում երիտասարդական ճամբարները։
Երիտասարդական ճամբարին Թուրքիայից ներգրավված է եղել 15 հոգի։ Մասնակիցները հնարավորություն են ունեցել կիսվել իրենց երկրներում ճամբարային գործունեության մասով ունեցած փորձով։


Աղբյուր՝ Gençlik hizmetleri genel müdürlüğü




